HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործող համայնքապետը վստահ է, որ կվերընտրվի

Անահիտ Բաղդասարյան

Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքի ղեկավարի ընտրություններում միակ թեկնածուն գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Սուրիկ Օհանջանյանն է, ով արդեն հասցրել է քվեարկել: «Քանի որ ժողովուրդն ինձ հետ է, ուրեմն կընտրվեմ»,- նշեց  նա՝ շեշտելով, որ 2007թ-ից համայնքի ղեկավար է: 37/1 ընտրատեղամասում նրան «աջակցում էին» 3 վստահված անձինք և հանձնաժողովի քարտուղարը, ով գործող համայնքի ղեկավարի կինն է:

 

Համայնքի ղեկավարի կինը բողոքում էր հանձնաժողովի նախագահի խստապահանջ լինելուց, ով ամեն պահ հետևում էր գործընթացին, արգելում նրան  ներս ու դուրս անել, պարտադրում լրացնել այն անձանց անունները, ովքեր պետք է օգնեն ընտրողներին: 

Հիշեցնենք, որ ժամը 16:00-ի դրությամբ 190 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 93-ը։ Ընտրախախտումներ չեն գրանցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter