HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեծ գերդաստան ունեցող թեկնածուների գյուղը

Նալբանդյանի մշակույթի տան շենքում է գտնվում թիվ 21/01 ընտրատեղամասը: Մուտքի մոտ՝ ընտրատեղամասի համարի կողքին փակցված է 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104  և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ  հետախուզում հայտարարելու մասին հայտարարությունը՝ նրանց լուսանկերներով:

Ընտրողներից Հակոբ պապը, տեսնելով հետախուզվողների լուսանկարներն, ասաց. «հիմա մեր թեկնածուները սրա՞նք են»:

Քիչ հեռվում՝ գյուղի զբոսայգու «բեսետկայում» սովորականից շատ մարդ էր հավաքված: «Ընտրություններ են, մեզ տվել ենք արևին»,- կատակում է նալբանդյանցի Ռազմիկը: Տարածքում էր նաև տաքսու վարորդ Արարատը: Նա «չեզոք» դերում էր, ընտրություններից չէր խոսում:

Նրա ավտոմեքենայով ուղևորվեցինք Նոր Արմավիր գյուղ, որտեղ ևս համայնքապետ են ընտրում: Ճանապարհին Արարատն ասաց, որ երկու թեկնածուների բարեկամներից ընկերներ ունի և չի ցանկանում որևէ մեկի կողմը լինել:

«Եթե մեկի կողքը կանգնեմ, մյուս թեկնածուի բարեկամ ընկերս տեսնելու է ու մտածի, որ ես հակառակորդի կողմնակիցն եմ, իրարից պիտի նեղանանք: Ինձ պետք չի, ոչ մեկին չեմ էլ ասել, թե ում եմ ընտրել: Ընտրություններն անցնելու են, վաղը իրար երես ենք նայելու»,-ասում է Արարատը:

Նա կարծում է, որ համայնքապետի պաշտոնը պիտի ընտրովի չլինի: «Թող վերևից նշանակեն, էս կրակից մարդկանց ազատեն: Ընտրություններից հետո ավելորդ լարվածություն է առաջանում, մարդիկ իրարից նեղանում են, բայց ինչի՞ համար: Թող մի փորձառու, տարիքով մեկին նշանակեն, մենք էլ հանգիստ լինենք»,- ասում է Արարատը:

Նա զուսպ էր նաև գյուղի խնդիրների մասին խոսելու հարցում, ոչինչ չէր ասում. «դե գյուղ ա, էլի»:

Իսկ Նալբանդյանում ընտրապայքարը թեժ է. նախկին համայնքապետ Արգիշտի Հարությունյանն ու գործող համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը պայքարում են համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

Գյուղացիներն ասում էին, որ երկու թեկնածուներն էլ մեծ գերդաստան ունեն, կհաղթի այն թեկնածուն, որը կկարողանա շատ մարդ բերել ընտրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter