Նոր Արմավիրում դիտորդներն ու լրագրողները «վերահսկողության» տակ են
Նոր Արմավիրի համայնքապետի ընտրություններն անցնում են հանգիստ պայմաններում։ Բացի դրսում հավաքված թեկնածուների կողմնակիցներից, որոնք զբաղված են մարդկանց ընտրատեղամաս բերելով, այլ իրարանցում չկա: Ընտրողներն ուղղորդված գալիս ընտրում են ու հեռանում: 1497 ընտրողից արդեն 915-ը մասնակցել է քվեարկությանը:
Հիշեցնենք, որ Նոր Արմավիրում համայնքապետի թեկնածուներն են Արթուր Ավետիսյանը եւ Կարեն Գրիգորյանը։
Ընտրատեղամասը հանգիստ է, որի անդորրը մերթ ընդ մերդ «խաթարում» են թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովից: Չգիտես ինչու՝ հանձնաժողովից որոշել են մեկ առ մեկ ճշտել, թե ընտրողներից բացի ովքեր են ներկա տեղամասում:
Նոր Արմավիրի թիվ 21/01 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը հեռախոսով կարդում էր այն դիտորդների, լրագրողների տվյալները, ովքեր տեղամասում էին:
Երբ հանձնաժողովի նախագահ Սիլվա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են տվյալները հաղորդում տարածքային հանձնաժողով, վերջինս զարմացած ասաց. «իրենք են թույլ տալիս, բա չիմանա՞ն ովքեր կան»:
Նշենք, որ բացի դիտորդների ու լրագրողների անունները ասելուց, ևս մեկ անգամ ստուգում էին նրանց վկայականները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել