Կարմրավանում գործող համայնքապետը պարտվեց հորեղբոր որդուն
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան համայնքում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Ժամը 20:00-ի դրությամբ 193 ընտրողից ընտրությանը մասնակցել էր 151 ընտրող: Ձայների հաշվարկը տեւեց ընդամենը մեկ ժամ, եւ արդեն ժամը 21-ին հայտնի էր հաղթող թեկնածուի անունը: Ձայները երկու թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ. ըստ նախնական տվյալների՝ գործող համայնքապետ Ֆելիքս Հարությունյանը ստացել է 58 քվե, Մանուկ Հարությունյանը՝ 93 քվե: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար երկու եղբոր որդիների պայքարն ավարտվեց գործող համայնքապետի պարտությամբ:
Հիշեցնենք, որ Կարմրավանում միմյանց դեմ պայքարում էին Հարությունյան գերդաստանի երկու ներկայացուցիչներ: Պայքարը բավական թեժ էր եւ երկու մասի էր բաժանել ոչ միայն գյուղը, այլեւ Հարությունյանների հարազատներին ու բարեկամներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել