
Արդյոք Եգիպտոսը կկարողանա վերականգնել իր դիրքերը
Եգիպտոսի տնտեսությունը կայուն վերականգնվում է, չնայած քաղաքական անկայուն վիճակը շարունակվում է: Իշխանությունները ջանք չեն խնայում և ամեն ինչ անում են օտարերկրյա ներդրողների ուշադրությունը գրավելու համար:
Այս հանգստյան օրերին Շարմ-Էլ-Շեյխ քաղաքում տեղի ունեցավ Եգիպտոսի տնտեսության զարգացմանը նվիրված համաժողով: Այս միջոցառման նպատակն էր ցույց տալ, որ Եգիպտոսը կարող է հետաքրքիր լինել ներդրումների համար և վերդարձնել այն այսպես կոչված՝ «աշխարհի ներդրումների քարտեզ»:
Եգիպտոսի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` անցած տարվա 3- րդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները կազմել են մոտ 2 միլիարդ դոլար: Անկասկած, այս ցուցանիշը շատ մեծ նվաճում է, հատկապես եթե համեմատենք 2011 թվականի հետ, երբ երկրում քաղաքական քաոս էր տիրում:
ՀՆԱ- ի աճման տեմպերը նույնպես գոհացնող են, և, մասնագետների գնահատմամբ, շուտով այն կկազմի 5 տոկոս:
Հիշեցնենք, որ Եգիպտոսը ֆինանսական աջակցություն է ստացել Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից և ԱՄԷ- ից: Սրան զուգահեռ, Եգիպտոս այցելող զբոսաշրջիկների թիվը զգալի աճել է:
«BMI Research» հետազոտական ընկերությունը, որը «Fitch Ratings»-ի մի մասն է, կանխատեսել է, որ այս տարի նույնպես զբոսաշրջիկների հոսքի աճ է գրանցվելու: Զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերը գնահատելու համար բավական է հիշել անցած տարվա նոյեմբերին «Financial Times» -ի հրապարակումը: Նշվում էր, որ 2014 թվականի 3 եռամսյակում զբոսաշրջիկների աճ է գրանցվել: Համեմատելով նախորդ` 2013 թվականի նույն եռամսյակի հետ, այն աճել է 70 %- ով:
Այս ամենի հետ մեկտեղ, երկրում առկա է հանդուրժողականության խնդիրը, խոսքը քաղաքական իրավիճակի մասին է: Վերլուծաբանների կարծիքով, իսլամիստների և իշխանությունների միջև եղած լարվածությունը շարունակվելու է: Այս իրավիճակը բացասական է անդրադառնում զբոսաշրջության զարգացման վրա:
Եգիպտոսի պատմության անցած չորս տարիները լի էին բուռն իրադարձություններով: 2011 թվականին երկրում իսկական քաոս էր տիրում: «Արաբական գարուն»-ից հետո արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ և նախագահ Հոսնի Մուբարաքը զրկվեց ամեն ինչից: Նրան փոխարինեց Մուհամեդ Մուրսին, որը գլխավորում էր այդ ժամանակ արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժումը: Հետագայում եգիպտական զինվորականները պաշտոնանկ արեցին նաև Մուհամեդ Մուրսիին:
Եգիպտոսն այժմ ղեկավարում է զինված ուժերի նախկին ղեկավար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, որն ի սկզբանե նոմինալ դեր է ունեցել կառավարության կազմում: 2014 թվականին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելով՝ նա դարձավ երկրի լեգիտիմ նախագահ:
Մեկնաբանել