
Եվրոպական ներդրումային բանկը 10 մլն եվրո է տրամադրում Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցմանը
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հայտնում է, որ 10 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում է տրամադրում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման համար: Նոր էներգետիկ ենթակառուցվածքը կխորացնի տարածաշրջանային ինտեգրման գործընթացը` խթանելով երկու երկրների միջև էներգետիկ առևտուրը, ինչպես նաև Հայաստանին ու Վրաստանին կընձեռի Եվրոպայի էլէկտրաէներգիայի շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Վրաստանի սահմանին մոտ գտնվող Այրում քաղաքում (Հայաստան) կառուցել բարձր լարման հաստատուն հոսանքի նոր փոխակերպիչ կայան, ինչպես նաև կառուցել էլեկտրահաղորդման գիծ երկու երկրների միջև: Ծրագրի նպատակն է անվտանգ և տնտեսապես շահավետ եղանակով բավարարել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը:
Ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն են տրամադրել նաև այլկառույցները. Գերմանիայի կառավարության անունից 85.2 միլիոն եվրոյի վարկային աջակցություն է տրամադրել «KfW Bankengruppe» առաջատար ֆինանսավորող կառույցը,
10 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակում, ինչպես նաև հատկացումներ են կատարվել Հայաստանի (1.5 միլիոն եվրո)և Վրաստանի (6.6 միլիոն եվրո) սեփականմիջոցներից:
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է. «Էներգետիկայի ոլորտի զարգացումը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական աճի համար:Այդ առումով մենք բարձր ենք գնահատում ԵՆԲ-ի և KfW-ի համագործակցությունը ծրագրի աջակցության նպատակով երկարաժամկետ վարկերի տրամադրման, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը Հարևանության ներդրումային գործիքի շրջանակում դրամաշնորհի տրամադրման հարցում: Հուսով ենք, որ ծրագրի համար գործադրված մեր համատեղ ջանքերը կծառայեն իրենց նպատակին` հուսալի էներգահամակարգի ապահովմանը»:
«Այս ծրագիրը ԵՆԲ-ի, տարածաշրջանային կողմերի, Եվրոպական հանձնաժողովի և KfW-ի միջև գերազանց համագործակցության օրինակ է: Անվտանգ և հուսալի էներգամատակարարումն էապես կարևոր է Հայաստանի և Վրաստանի բնակչությունների կենսամակարդակի բարձրացման համար: Ծրագիրը նաև կխթանի տարածաշրջանային առևտուրը, հիդրոէլեկտրաէներգիայի օգտագործման ներուժը, ինչպես նաև կնպաստի օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացմանը` օտարերկրյա ներդրողներին հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու միջոցով»,- իր խոսքում նշել է
ԵՆԲ-ի փոխնախագահ, ԵՆԲ-ի` Հայաստանին տրամադրվող վարկային աջակցության հարցերով պատասխանատու Ուիլհելմ Մոլթերերը:
KfW-ի` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Եվա Ուիթթը նշել է.«Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերի միացման միջոցով լրացվում էտարածաշրջանային էներգահամակարգում առկա բացը: Այս քայլըմասնավորապես կնպաստիՀայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Որպես առաջատար ֆինանսավորող կողմ` մենք ուրախ ենք, որ ԵՆԲ-ն, Եվրոպական հանձնաժողովը և KfW-ն իրենց ուժերն են համախմբում աջակցություն ցուցաբերելու այս կարևոր ծրագրի իրականացման համար»:
ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան հաստատել է, որ. «ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի քաղաքացիների հիմնական կարիքների բավարարման, մասնավորապես, արդյունավետ էլեկտրացանցերի միջոցով կայուն էներգամատակարարման հնարավորության ապահովման հարցում»:
Ընդհանուր տեղեկություններ
ԵՆԲ-ն` Եվրոպական միության բանկը, ԵՄ Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի` Արևելյան հարևանության երկրների մանդատի ներքո ֆինանսավորում է տրամադրում Հայաստանում ծրագրերի իրականացման համար: 2014-2020թթ. մանդատի շրջանակներում, ԵՆԲ-նկարող է ԵՄ-ի երաշխիքով մինչև 4.8 միլիարդ եվրոյի ֆինանսավորումտրամադրել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ նրա Արևելյան հարևանների շահերից բխող ծրագրերի աջակցության նպատակով: Աջակցության ոլորտները ներառում են` մասնավոր ոլորտի զարգացում, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներ, կլիմայի փոփոխություն:
Ի լրումն վերոնշյալի, ԵՆԲ-ննախատեսել է 3 միլիարդ եվրո բյուջեյով Հարևանության ֆինանսավորման գործիք` Հարևանության երկրներին ուղղված աջակցությունն ընդլայնելու նպատակով:
ԵՆԲ-ի`Հայաստանին ուղղված վարկային աջակցության հանձնառությունը, ներառյալ վերոնշյալ ծրագիրը, կազմում է մոտ 212 միլիոն եվրո: Աջակցությունն իրականացվում է բազմաոլորտ ներդրումայինփաթեթով, որը կարևորում է երկրի զարգացումը հետևյալ բնագավառներում` տրասնպորտ, հասարակական տրանսպորտ, էներգետիկ և ջրային ոլորտների ենթակառուցվածքներ, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) նախաձեռնությունների անուղղակի ֆինանսավորում` ԵՆԲ-ի գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով:
Մեկնաբանել