HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությանը 2.35 մլն դրամի վնաս է հասցվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 9-13.03.2015 թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.22 մլն դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 2.35 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար հաշվարկվել է 12.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նման երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է 183.96 հազ. դր ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:        

Տավուշի տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի երկու խախտման համար  կայացվել է 400.0 հազ. դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.3 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 217.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 594 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու  և Կոտայքի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողի աղտոտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: 

Արարատի տարածքային  բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում:  

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160 հազ. դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշումներ:

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 17 հատ «սիգ»  տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին, իսկ   Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված ևս 17 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին:

Երևանի տարածքային բաժնի շրջայցերի արդյունքում Հրազդանի կիրճում նաև առգրավվել է ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական փոխակերպիչ սարք:

Լոռու տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած նապաստակի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Տավուշի տարածքային բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հզ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 21 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Երևանում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել  2.31 մլն դրամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter