
ԱՄՆ-ի նավթ արդյունահանողները արտահանման թույլտվություն են խնդրում
ԱՄՆ-ում նավթի արդյունաբերության ոլորտում առաջատար կազմակերպությունների ղեկավարները հանդիպել են Սպիտակ տան և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ` փորձելով համոզել նրանց հանել նավթամթերքի արտահանման արգելքը, որը գործում է ջուրջ 40 տարի: Այս տեղեկությունը տարածել է «Bloomberg» գործակալությունը:
Արտահանման համար նավթ արդյունաբերող ամերիկյան ասոցացիան (Producers for American Crude Oil Exports, PACE) ներառում է նավթ արդյունահանող 16 կազմակերպություն, ինչպիսիք են «ConocoPhillips», «Marathon Oil», «Chesapeake Energy» և «Occidental Petroleum» ընկերությունները: Ասոցացիան խնդրում է երկրից նավթամթերք արտահանելու արգելքը հանել, որը գործում է արաբական նավթային էմբարգոյից հետո` 1973 թվականից:
Այժմ ԱՄՆ-ում նավթի գինը մոտավորապես 10 դոլարով ավելի ցածր է, քան համաշխարհային շուկայում: Արտահանման արգելքը վերացնելու դեպքում ամերիկյան արդյունահանղոները հնարավորություն կունենան ավելի բարձր գնով իրացնել նավթը:
Այս արգելքը վերաբերում է միայն նավթ արդյունահանող ընկերություններին և ոչ վերամշակող կազմակերպություններին, որոնք արտերկրում ռեկորդային մասշտաբի հասնող բենզին են իրացնում, միևնույն ժամանակ հումք ձեռք բերում շատ ցածր գնով:
Այսպիսով վերջին իրադարձությունները` նավթի գնի անկումը, թերթաքարային նավթի արտադրությունը կարող է անշահավետ դարձնել: ԱՄՆ-ի նավթի արդյունաբերությունը կանգնել լուրջ խնդրի առաջ:
«Ողջամիտ բարեփոխումներ կատարելով` հնարավորություն կստեղծվի նավթամթերքի ազատ վաճառքի համար: Այս գործողությունը կնպաստի ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Եվ այս հատվածը կշարունակի առաջատար դիրքեր ունենալ նորարարության ոլորտում, որը թույլ կտա պատասխանատու և անվտանգ զարգացնել էներգետիկայի ոլորտը»,- հայտարարել է «ExxonMobil»-ի ղեկավար Ռեկս Թիլերսոնը (Rex Tillerson):
Մեկնաբանել