Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Ամբողջ գիշեր տևած բքի հետևանքով Վարդենյաց լեռնանցքը դեռևս դժվարանցանելի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել