HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 2 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Ղազարյանը՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և Մերուժան Մովսիսյանը՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու կասկածանքով»,- հայտնում է կոմիտեն։

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Համաձայն քննչական տարածած պաշտոնական հաղորդագրության` կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու, քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter