
Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «1915» ֆիլմը
Bloodvine Media-ն Strongman-ի և mTuckman Media-ի հետ համատեղ, 2015թ. ապրիլի 17-ին հանդիսատեսի դատին կհանձնի «1915» ֆիլմը:
Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն են Կարին Հովհաննիսեանը («Գերդաստան ստվերաց» գրքի հեղինակ) և Ալեք Մուհիբեանը: Նկարահանող և դերասանական կազմի մեջ են նաև գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Հովհաննիսեանը (ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար), Գրեմմի մրցանակակիր երգահան Սերժ Թանկեանը (System of a Down խմբից, ով շուտով կմեկնարկի ցեղասպանությանը նվիրված իր շրջագայությունը) և դերասաններ Սիմոն Աբգարեանը (Casino Royale) ու Անժելա Սարաֆեանը (Twilight):
«2015թ-ը ոչ միայն Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, այլ նաև մոռացված ցեղասպանությունների մի ամբողջ դարաշրջանի ավարտը, - նշել է Կարին Հովհաննիսեանը, - «1915»- ը ժխտման մասին է, թե ինչպես ենք մենք փորձում ազատվել պատմությունից, և ինչպես է պատմությունը մեզ հետապնդում: Այն նաև մեր իսկ անցյալի ուրվականների հետ առերեսվելու անհրաժեշտության մասին է»:
Մեկնաբանել