HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում՝ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ճանապարհը քարաբեկորներից մաքրելու ուղղությամբ: Նախարարությունը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter