HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «Պաշտոնատար անձն ուղղորդել է քրեական գործով վկաներին»

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանձնապես ծանր հանցագործության դեպքի առիթով հիշյալ բաժին հրավիրված վկաներին նախապես ցույց է տվել քրեական գործով կասկածյալի լուսանկարը և պահանջել, որ ընթերակաների ներկայությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ մատնացույց անեն հենց նրա լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter