Ֆինանսական օժանդակություն և արտոնյալ վարկեր` Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկից
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: Համաձայնագիրը կնքվում է արդեն 10-րդ տարին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից փոխադարձ համաձայնությամբ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից (KFW) ստանալ հետևյալ գումարները:
- Մինչև 500,000 եվրո ֆինանսական օժանդակություն` «Բնակտարածքի ֆինանսավորում.4-րդ փուլ» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար
- Մինչև 403,340,85 եվրո «Էներգիայի արդյունվետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար
- Մինչև 912, 528,99 եվրո` «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար
- Մինչև 2 միլիոն եվրո` «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար
- Մինչև 1 միլիոն եվրո` «Համայանքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար
Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից փոխադարձ համաձայնությամբ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից(KFW) ստանալ արտոնյալ վարկեր, որոնք տրամադրվում են հանրային ոլորտում զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում.
- Մինչև 20 միլիոն եվրո` «Բնակտարածքի ֆինանսավորում.4-րդ փուլ» ծրագրի համար:
- Մինչև 20 միլիոն եվրո` «Էներգիայի արդյունվետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում» ծրագրի համար:
- Մինչև 15 միլոին եվրո` «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում» ծրագրի համար
- Մինչև 50 միլիոն եվրո` «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» ծրագրի
- Մինչև 100 միլիոն եվրո` «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ(Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրի համար
Համաձայանգիրը նախատեսում է, որ նշված ծրագրերի իրականացման վարակռուն կարող է չլինել ՀՀ կառավարությունը, և այս դեպքում սահմանում հետևյալ կետը.
«Եթե ֆինանսական օժանդակություններ ստացողը Հայաստանի կառավարությունը չէ, ապա վերջինս վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել ֆինանասավորման պայմանգրերից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել