HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում զենք արտահանողների ցուցակում Չինաստանը 3-րդն է

Աշխարհում ուժային հավասարակշռությունը հնարավոր է` փոխվի: Մեծ Յոթնյակի կազմում գտնվող երկրներից Մեծ Բրիտանիան առաջինն էր, որ ընդգրկվեց Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի կազմում: Այս կազմակերպությունը ստեղծվել է Չինաստանի առաջարկով, որի նպատակն է աջակցել Ասիական տարածաշրջանի ոչ լիարժեք զարգացած երկրներին:

ԱՄՆ-ն այս կազմակերպությունը գնահատում է որպես Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում բարձրացնելու գործիք:

Չնայած ԱՄՆ-ի բացասական դիրքորոշմանը` հնարավոր է, որ Ավստրալիան նույնպես քննարկի այս կազմակերպության մեջ ընդգրկվելու հարցը:

Բացի այդ, վերջին շրջանում ավելի հաճախ է խոսվում, որ ԱՄՆ-ից բացի` մնացած արևմտյան երկրների ռազմական ծախսերը զգալի չափով ավելի քիչ են, քան Ռուսաստանի և Չինաստանի ծախսերը: Հայտնի է դարձել, որ Չինաստանը արևմտյան շատ երկրներից ավելի արագ տեմպերով բարձրացնում է իր ռազմական կարողությունների մակարդակը և դրան զուգահեռ ռազմամթերք է վաճառում է ԱՄՆ- ի «հզոր» մրցակից երկրներին, ինչպիսիք են Մյանման և Բանգլադեշը:

«Reuters» գործակալությունը գրում է. «Չինաստանը առաջ է անցել Գերմանիայից և դարձել է երրորդը աշխարհում զինամթերք արտահանողների ցուցակում: Այսպես են կարծում ստոկհոլմյան գիտահետազոտական հաստատություններից մեկում»:

Հիմնական տեսակի ռազմամթերքի արտահանման ծավալը 2010 – 2014 թվականներին Չինաստանում ավելացել է 143%-ով` նախորդ հինգ տարիների ցուցանիշի համեմատ: Այդ փուլում Չինաստանը 9-րդն էր աշխարհում` ռազմամթերք արտահանողների ցուցակում: Այս հայտարարությունը արել է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI):

«Ասիական երկրները շարունակում են մեծացնել իրենց ռազմական պոտենցիալը, հատկապես ծովային ռազմական տեխնիկայի բնագավառում»,- ասում է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Սիմոն Վեզեմանը (Simon Wezeman):

Չինաստանի ռազմամթերքի արտահանման շուրջ 68%-ը ուղղված է Պակիստան, Բանգլադեշ և Մյանմա: Պեկինը մեծ քանակությամբ ռազմամթերք է վաճառում նաև աֆրիկյան 18 երկրների:

Վերլուծաբանները նշում են, որ չինական ռազմամթերքի պահանջ է նկատվում այն երկրներում, որոնք լարված հարաբերությունների մեջ են ԱՄՆ-ի հետ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մի հայտարարությունում նշված է. «Մենք համագործակցում ենք այն երկրների հետ, որոնք պաշտպանության խնդիր ունեն, չխախտելով համաշխարհային և տարածաշրջանային կայունությունը, նաև չխառնվելով այն երկրների ներքին քաղաքականությանը, որոնց զինամթերք ենք մատակարարում»:

ԱՄՆ-ի հիմնական տեսակի զինամթերքի արտահանումը 6 անգամ գերազանցում է Չինաստանի ցուցանիշը: ԱՄՆ-ից արտահանվող զինամթերքի քանակը 2005-2009 թվականների ընթացքում ավելացել է 23%-ով: 2010-2014 թվականներին այն կազմում էր աշխարհում զինամթերքի արտահանման  31%- ը:

Նույն ժամանակահատվածում (2010- 2014) Ռուսաստանի արտահանումը ավելացել է 27%-ով: Ռուսաստանի հիմնական տեսակի ռազմամթերքի արտահանումը ավելացել է 37%- ով (2005 – 2009 և 2010- 2014 թվականներին): Այդ նույն ժամանակահատվածում չինական հիմնական տեսակի ռազմամթերքի արտահանումը ավելացել է 143%-ով: Այս կտրուկ փոփոխությունը Չինաստանին դարձրել է երրորդը աշխարհի ամենախոշոր զինամթերք արտահանող երկրների ցուցակում: Չինաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին և Ռուսաստանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter