
ՊԲ մամլո խոսնակ. «Առաջնագծում համեմատաբար հանգիստ է»
«Առաջնագծում համեմատաբար հանգիստ է, հատուկենտ կրակոցներ կան տարբեր հատվածներում»,- այս մասին «Հետքին» հայտնեց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ երեկ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին դիմել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս` ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդի հետ բախման ժամանակ հայկական կողմը տվել է 3 զոհ և 4 վիրավոր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել