HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարենի համաշխարհային ծրագիր»-ն աջակցություն է առաջարկել Հայաստանին ալյուրի հարստացման գործընթացում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոյին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: 

 Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ ձգտում են ընդլայնել համագործակցությունը առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում:

«Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի և զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,- ասաց Պասկալ Միշոն:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանում իրականացվում է կայուն դպրոցական սնունդ ծրագիրը:  Այն սկսվել է 2010թ. 50000 տարրական դասարանների աշակերտների համար, ներկայումս ծրագրից օգտվող աշակերտների թիվը 67000 է: Ծրագիրն ավարտվում է 2016թ., սակայն հնարավոր է, որ երկարաձգվի ևս մի քանի տարով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հանրային առողջապահական ծրագրերին` մասնավորապես ալյուրի հարստացմանը: Նշվեց, որ ՊՀԾ-ն կարող է աջակցել Հայաստանին ալյուրի հարստացման գործընթացում` մեթոդաբանության մշակման, մասնագիտական վերլուծության, հանրային իրազեկման հարցերում: Այդ համատեքստում Պասկալ Միշոն մատնանշեց Եգիպտոսի օրինակը:  Նրա խոսքով`  երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի ցորենի ալյուրի հարստացումը  Եգիպտոսում սնուցման քաղաքականության մաս կազմի, սակայն այսօր այն հանրային առողջապահական ամենահաջողված  ծրագրերից է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter