
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդերին եւ Իրանին
Նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին:
Հանրապետության նախագահը համայնքի ներկայացուցիչներին մաղթել է ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք՝ ցանկանալով, որ Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ, բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և բոլոր բարի ձեռնարկներում քրդական համայնքին ուղեկցեն հաջողությունները:
Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գարնանային նոր զարթոնքն Իրանի Իսլամական Հանրապետության համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ հայ-իրանական ավանդական բարեկամական, ջերմ հարաբերություններն ու միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն՝ հանուն երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել