Քարաթափում` Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող ավտոճանապարհին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող միջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Այս պահին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են քարաթափման հետևանքների վերացման, ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել