HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է

Ամեն տարի 3000-ից 5000 երեխա ծնվում է դաունի համախտանիշով: Հասարակության տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ բարձրացնելու, Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու և այդ համախտանիշն ունեցող երեխաների կյանքի որակը լավացնելու նպատակով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը հայտարարվել է Դաունի համախտանիշի համաշխարհային օր: «21» թիվն ընտրված է սիմվոլիկ, քանի որ հենց 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:

Դաու­ն հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող երե­խա­նե­րն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուս երեխաները, բայց լիովին ունակ են սովորելու, և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները նաև կարող են հասնել կյանքում լուրջ ձեռքբերումների ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության, խորհրդատվության և հասարակության կողմից աջակցության շնորհիվ: Չ­նա­յած այդ երե­խա­նե­րի սո­վո­րե­լու ան­կա­րո­ղու­թյան վե­րա­բե­րյալ տա­րած­ված կար­ծի­քին, նրանք ամ­բող­ջա­պես կա­րող են յու­րաց­նել ինչ­պես իրենց հան­դեպ խնամ­քի հմ­տու­թյուն­նե­րը, այն­պես էլ ավե­լի բարդ գոր­ծո­ղու­թյուն­ներ: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Դաու­ն հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող երե­խա­նե­րը մեծանան ընտանիքում` շրջապատված հոգատարությամբ:

Մոսկ­վա­յում գո­յու­թյուն ու­նի աշ­խար­հում միակ թատ­րո­նը, որ­տեղ բո­լոր մար­դիկ ու­նեն Դաու­ն հա­մախ­տա­նիշ: Խում­բը, որը կոչ­վում է «Բա­րե­հո­գի­ներ», հա­ջո­ղու­թյամբ կազ­մա­կեր­պում է հյու­րա­խա­ղեր` լի սրահ­նե­րով:

Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» բժշկական համալիրի «Արբես» առողջության կենտրոնում` իր մարզային մասնաճյուղերով, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում:

Մեր հասարակության մեջ դեռևս պահպանվում է այս հիվանդությամբ ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը: Սակայն ճիշտ և ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը և շրջապատի վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կնպաստեն այս երեխաների լիարժեք ինտեգրմանը հասարակություն:

Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի մեծ է տարիքով մեծ ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter