
Ուկրաինան Հունաստանի կարգավիճակն է ձեռք բերել Եվրոպայի արևելքում
Արժույթի միջազգային հիմնադրամը այս շաբաթ հաստատել է Ուկրաինային աջակցելու նոր փաթեթը: Փաթեթի տևողությունը չորս տարի է: Ընդհանուր առմամբ ֆինանսական աջակցությունը կկազմի $17,5 միլիարդ: Առաջին տրանշը կհատկացվի անմիջապես, որը կկազմի 5 միլիարդ: Միևնույն ժամանակ ԱՄՀ- ն ներկայացրել է նախկին սովետական հանրապետության ճգնաժամի հաղթահարման ծրագիրը:
«The Economist» ամսագրի մասնագետները մանրամասնորեն հետազոտել են այս փաստաթղթի կարևոր դրույթները:
Ամենակարևորը հարցն այն է, թե ինչ է կատարվելու Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտի հետ: ԱՄՀ- ն ակնկալում է, որ բյուջեի հիմնական դեֆիցիտը (բացառում է տոկոսադրույքների վճարումները) ամբողջովին կվերանա հաջորդ տարի:
Անցած տարվա կառվարության և գազ արտահանող «Նավթոգազ» պետական ընկերության հիմնական դեֆիցիտը կազմել է 6,9 %, որը չափազանց մեծ է: ԱՄՀ- ն իրավիճակը կայունացնելու համար Ուկրաինայից պահանջում է ռադիկալ բարեփոխումներ:
Եթե դիտարկենք եվրոպական այլ երկրների օրինակները (Պորտուգալիա, Իսպանիա, Հունաստան, Լատվիա), ապա կտեսնենք, որ պետբյուջեի պրոֆիցիտի հասնելու համար մի քանի տարի է պահանջվել: ԱՄՀ- ն Ուկրաինայից ակնկալում է մեկ տարվա ընթացքւմ հասնել նույն արդյունքին: Հունաստանը հասել է այս արդյունքին, ուղղակի այն իրականացնելու համար չորս տարի է պահանջվել: Այսպիսով ԱՄՀ-ի ակնկալիքները, «The Economist» ամսագրի փորձագետների, չափից դուրս լավատեսական են:
Որն է տնտեսական կոշտ քաղաքականությունը: «Նավթոգազ» ընկերության դեֆիցիտի նվազումը պետք է մեծ գումարներ մուտքագրի պետբյուջե: Ընկերությունն ունի ֆինանսական մեծ ճեղքվածք (2014 թվականին ՀՆԱ- հանդեպ 5,7 %): Այս ճեղքվածը առաջացել է, քանի որ «Նավթոգազը» Ուկրաինայի բնակչությանը գազ է մատակարարում ավելի ցածր գնով քան ներմուծում է:
ԱՄՀ-ն ուզում է, որ «Նավթոգազ»-ի դեֆիցիտը ամբողջովին մարվի մինչև 2017 թվական: Դրան հասնելու ճանապարհներից մեկը գազի գնի բարձրացումն է: Ապրիլի 1-ից Ուկրաինայում շարքային սպառողների համար բնական գազի գինը կբարձրանա 284 %-ով: Համաձայն որոշ հաշվարկների, շուկայական մակարդակին հասնելու համար (դոլարի ինքնարժեքի հարաբերակցությամբ) անհրաժեշտ է գազի գինը բարձացնել ևս 200 %- ով:
Որ ոլորտում կարելի է գումար տնտեսել: ԱՄՀ-ն չի ուզում բարձրացնել հարկերը, բայց դրան զուգահեռ պահանջում է կրճատել ծախսերը: Օրինակ` գործազրկության և հաշմանդամության համար վճարվող նպաստները մինչև 2017 թվական պետք է կրճատվեն 30 %-ով 2013 թվականի մակարդակի համեմատ:
Այս պահանջները շատ բացասական անդրադարձ կունենան, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՀ-ի տվյալների համաձայն, գործազրկությունը այս տարի հասնում է մինչև 11,5 %- ի (2013 թվականին՝ 7,3 %): Այլ կերպ ասած, նվազելու են գործազուրկներին և հաշմանդամներին վճարվող գումարները:
Առաջին հայացքից ամեն ինչ լավ է, սակայն ավելի մանրամասն վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում, որ այդպես չէ: Օրինակ՝ ոչինչ չի ասվում, կարևորագույն խնդրի` արժեզրկման մասին: Արդյոք հաշվի է առնվելու արժեզրկումը, թե ոչ, քանի որ Ուկրաինայում գների աճն այսօր տարեկան կտրվածքով արդեն հասնում է 30 %-ի:
ԱՄՀ-ն ակնկալում է ՀՆԱ-ի սոցիալական նպաստների վրա ծախսերի մասի նվազում` 21,1 %-ից (2014 թ.) մինչև 18,4 %` հաջորդ տարի:
Ծրագրում առկա են նաև մի քանի դրական դրույթներ: Սակայն ընդհանուր առմամբ տնտեսական ծրագիրը բավականին ռադիկալ և ցավալի ծանր հետևանքներով լի տեսք ունի:
Հիմադրամի տնօրենների խորհուրդը չէր հաստատի այս ծրագիրը, եթե այն ոչ շահեկան լիներ, և գումար կորցնելու վտանգ պարունակեր: Հենց այս պատճառով է, որ հիմնադրամի մասնագետները պնդում են այսպիսի կոշտ տնտեսման միջոցառումներ իրականացնելու պահանջը: ԱՄՀ-ի կողմից ֆինանսավորումը հաշվարկված է միայն բյուջեի համար և հիմնադրամը չի առաջարկում երկարաժամկետ ներդրումներ անել, ինչի կարիքն ունի Ուկրաինան:
Եվրամիությունը և ԱՄՆ-ն կարող են իրականացնել այդ ներդրումները, սակայն նրանք այժմ սպասողական քաղաքականություն են վարում: Երկարատև ներդրումների բացակայության դեպքում Ուկրաինայի տնտեսությունը կշարունակի մնալ ճգնաժամի մեջ:
Մեկնաբանել