HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարն ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն  ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Կարինե Փանոսյանին, անդամներ Սիլվա Ադամյանին / «Թռչնասերների կենտրոն» ՀԿ/, Կարինե Դանիելյանին / «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ/, Նարե Արամյանին և Լիլիթ Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ԲՆ-ից:

Նախաձեռնության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքում իրականացված գայլերի թվաքանակի կարգավորման  միջոցառումների վերաբերյալ և տեղեկացրել, որ ցանկանում են ՀՀ բնապահպանության հետ համագործակցելով գտնել խնդրի լուծման նաև այլ ուղիներ:

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով խնդրի վերաբերյալ քննարկման նախաձեռնության և համագործակցության առաջարկի վերաբերյալ` նշել է, որ վերջին տարիներին գայլերի թվաքանակի աճն առաջ էր բերել սոցիալ-տնտեսական, ինչպես նաև բնապահպանական լուրջ խնդիրներ: Զգալի վնաս էր հասցվում ինչպես  ընտանի կենդանիներին, ինչն էլ պատճառ է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից համապատասխան միջոցառումներ իրականացնելու որոշման համար: Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչնչացված գայլերն իրենց բնական էկոհամակարգերում գոյություն ունեցող ոհմակներից դուրս քշված երիտասարդ կամ ծեր առանձնյակներ են, որոնք նոր տարածքներ զբաղեցնելու և կեր գտնելու նպատակով մոտենում են  բնակավայրերին: Նախարարը շեշտել է, որ գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում:

Նախաձեռնության անդամներն առաջարկել են խնդիրը լուծել նաև անտառային տարածքների ավելացմամբ, էլեկտրական հովիվների և արհեստական կերակրման միջոցով:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ուղղությամբ քայլեր են արվում, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի նիստում առաջարկվել է գիտական հիմնավորումներով նախանշել այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր կլինի անտառներն արդյունավետ տնկել, սակայն ինչպես այդ, այնպես էլ հնչած մյուս միջոցները իրագործելու համար ժամանակ է հարկավոր և նախարարությունն աշխատանքներ է տանում դրանց ուղղությամբ:

Նախաձեռնության անդամներն առաջարկել են նաև խնդրի օրենսդրական լուծման ճանապարհը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է  հնչած բոլոր առաջարկները ներկայացնել գրավոր, որպեսզի դրանք քննարկվեն ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական և գիտատեխնիկական խորհուրդների նիստերի ժամանակ, որից հետո հնարավոր կլինի համապատասխան նախագծեր ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Մեկնաբանություններ (1)

Ռուզաննա Կարապետյան
Խեղճ հայ ժողովուրդը ինչի դեմ պայքարի` թուրքերի, գայլերի թե գայլապաշտպանների: Եվրոպացիները երբ որ գայլերին ոչնչացնում էին , հայերին չէին հարցնում, իսկ մեզ հրամայում են , որ մեր անտառները գայլերավ լցնենք , որ գյուղացու կերակուրը լափեն և գյուղացիներին և նրանց երեխաներին սովի մատնեն: Մենք այնքան շատ անտառներ չունենեք, որ գայլերով լցնենք, իսկ այդ գրանտակեր գայլապահպանների ձայնը տաք տեղից է գալիս, իրենց երեխաները պետք է սոված մնան, որ հասականան: Շատ են խղճում գայլերին թող տանեն իրենց տանը պահեն: Գայլը իրավունք չունի գյուղացու հոտը ոչնչացնի , կարևորը մարդն է ոչ թե գայլը: Ինչու գայլերի պահապաններ կան, բայց ահտառի մյուս կեդանիների պահապաններ չկան? կատուների` չկան: Ես բազմիցս եմ տեսել, թե ինչպես է շունը կատվին գզում, շները ոհմակով հարձակվում են մարդկանց վրա: Որոհետև այդ կենդանիների պաշտպանները հայ ժողովրդի թշնամիներն են: Կատուն վնաս չի տալիս մարդուն, իսկ անտառի մյուս կենդանիներե` նույնիսկ օգտակար են ` նրանք կարող են կերակրել մարդուն: Պիրենյան լեռներում գայլերն իսպառ վերացված են: Եվ նրանց անտառներում հիմա ամեն կենդանի կա `կխտար , եղնիկ, վարազ նապաստակ ե էլի շատ շատ, և երբ քր նրանց գայլապապաշտպանները որոշեցի այնտեղ գայլեր վերաբնակեցնեն , բոլոր գյուղատնտեսները և Իսպանիայում և Ֆրանսիայում բողոցի ցույցեր արեցին և ի հարկե թույլ չտվեցին այդ անել: Գայլապահպաններ ձեռքերներտ հեռու մեր ժողովրդից, դուք մեզ պետք չեք, ձրյակերներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter