
Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ
ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է արցախաադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է արցախաադրբեջանական սահմանագոտու օպերատիվ իրավիճակը, հակառակորդի սադրանքների կանխարգելմանը և համարժեք հակահարված հասցնելուն առնչվող հարցեր:
Սեյրան Օհանյանը այցելել է նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և հանդիպել մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին, հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Մեկնաբանել