
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է
Այսօր մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից օրակարգը ներկայացնելուց հետո ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսուհետ ԲՀԿ խմբակցությունն ընդդիմություն է:
Իսկ Գալուստ Սահկայնաը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը:
Նշենք, որ մինչ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից, ԲՀԿ խմբակցությունը ղեկավարում էր Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարը Նաիրա Զոհրաբյանն էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել