HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորական կարծիքներ. «սեքսի՞» լինել, թե՞ կույս մնալ մինչեւ ամուսնանալը

1988 թ. մինչեւ 2011 թ. սեպտեմբերի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 148-ը` 2010 թ. ընթացքում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 789 մարդ (70,7%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 327 դեպք (29,3%):

ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,5%-ը 25-39 տարիքային խմբում է արձանագրվել: Սրանք պաշտոնական թվեր են, սակայն գաղտնիք չէ, որ սեռավարակների մասին շատերը փորձում են չբարձրաձայնել, եւ բազմաթիվ դեպքեր դուրս են մնում վիճակագրությունից: Եղածն էլ արդեն մտահոգիչ է:

Սեռական դաստիարակության եւ իրենց փորձի մասին կարծիք են հայտնում կին պատգամավորները

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ խմբակցություն 

4-5-րդ դասարանցիներն ուզում են «սեքսի» լինել

Սեռական դաստիարակությունը բազմաշերտ խնդիր է` անհատի առողջությունից մինչեւ հասարակության բարոյահոգեբանական առողջություն, արժեքների համակարգ: Ավաղ, հասարակությունը գերադասում է լռել, կարծես տաբու ենք դրել ու նետվել է փակ թեմաների շարքը: 

Բայց չանդրադառնալը դեռ չի նշանակում, թե խնդիր չկա, եւ այս դեպքում կեղծ պարկեշտությունը խնդրի լավագույն լուծումը չէ: Կարելի է գտնել քաղաքակիրթ մոտեցումներ երեխաներին վաղ շրջանից սեռական դաստիարակություն տալու համար: Վիճակագրական տվյալներ ունենք, իհարկե ահագնացող չեն, բայց չանհանգստանալու առիթ էլ չունենք, որովհետեւ սեռավարակների աճ է նկատվում, այդ թվում` անչափահասների շրջանում:

Ընտանիքի կողքին նաեւ կրթական համակարգի դերակատարումն եմ տեսնում, բայց, ցավոք սրտի, կրթական համակարգում որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկվում: 1-2 ամոթխած քայլեր կատարվեցին, բայց դրանով ամեն ինչ ավարտվեց: Տեսեք, գրականության, մշակույթի մեջ էլ փակ թեմաներ չկան, խնդիրը մատուցման եւ իրազեկման առողջ ձեւեր մշակելու եւ դպրոց- ընտանիք համատեղ գործակցությամբ բացը լուծելն է:

Սա առհասարակ հասարակության բոլոր ինստիտուտների խնդիրն է` հեռուստատեսություն, մշակույթ, լրահոս... Իսկ հասարակության բեռն ու հոգսն այնքան շատ է, կեղծ ավանդապաշտությունն էլ կաշկանդող, որ այս խնդիրը չի կարեւորվում:

Տեղեկատվական այս սելավի մեջ դժվար է առողջ, կողմնորոշված, բարոյական քաղաքացի եւ երիտասարդ դաստիարակելը: Իսկապես, եթե անկեղծ` ազգային անվտանգության խնդիր է, ժողովրդագրական հետեւանքներով: Վիճակագրությունը փաստում է կանանց անպտղության, տղամարդկանց ամլության անհանգստացնող աճի մասին:

Գրագետ սեռական դաստիարակության պարագայում երիտասարդներին զերծ կպահենք նաեւ սեռական փոքրամասնությունների վտանգից: Եթե մեծ ազգերի համար սա ժողովրդավարության կամ հանդուրժողականության դաշտից է, ապա մեզ համար ազգային անվտանգության խնդիր է: Հայաստանում սեռական փոքրամասնությունների ալիք եմ նկատում, եւ  Երեւանում որոշակի թաղամասեր արդեն ասոցացվում են նրանց հետ եւ պետք չէ մեզ չիմացողի տեղ դնենք, սա նաեւ սեռական դաստիարակության պակասի արդյունքն է:

Ես ավանդական, բայց միեւնույն ժամանակ շատ բաց ընտանիքում եմ մեծացել: Մեզ մատուցվող արժեքները լավ կրթություն ստանալն էր, ազգային դիմագիծ ունենալն էր, ազնիվ, անկեղծ, պարկեշտ լինելը, մի խոսքով` մարդ դառնալը: Մյուս կողմից էլ մեր ժամանակներում սերիալների, համացանցի, էրոտիկ ֆիլմերի անկառավարելիություն-անհսկելիությունը չկար, որն  ինչ-որ չափով նպաստում էր սեռական ուշ հասունացմանը:

5-6-րդ դասարանում մտածում էի միայն լավ սովորելու, շատ գիրք կարդալու մասին եւ երազում Երեւանի պետական համալսարանի աստիճաններով բարձրանալու մասին: Հիմա արագ ու անսահման ժամանակներ են` այլ արժեքների տարափով: Դատարկ սերիալների, էրոտիկ եւ բաց տեսարաններով ֆիլմերի, մկնիկի մեկ սեղմումով համացանցում հայտնվող մարմնավաճառների շքերթը, պարզ է, որ արժեքների այլ դաշտ է պարտադրում:

Շատ եմ լսում 4-5-րդ դասարանի աղջիկների զրույցները, որոնք ուզում են սեքսի եւ ցանկալի լինել, սեռի զգացողություն ունեն եւ բարեկեցությամբ ապահովված ամուսնության մասին են բարձրաձայն մտածում: Իսկ ես դպրոցում կենսաբանության առարկայից բազմացման թեման էի սովորել, բայց այդպես էլ չէի հասկացել, թե ինչի մասին է:

10-րդ դասարանում չգիտեի, թե թմրանյութն ինչ է, իսկ 5-րդ կուրսն ավարտում էի, եւ պայուսակիս միակ կոսմետիկան օծանելիքն էր: Եվ իմ նման շատերն էին: Համեմատության պարզունակ խնդիր չեմ դնում, պարզապես պիտի ժամանակը ճիշտ ընկալել եւ հասարակության համար ֆիզիկապես եւ հոգեպես, նաեւ մարմնակրթությամբ առողջ քաղաքացի պատրաստել:

Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցություն 

Պատգամավորի պատժամիջոցներն աղջկա նկատմամբ

Խնդիրը, թերեւս, այն է, թե ինչու դպրոցներում մի համապարփակ ձեռնարկ չեն կարողանում մշակել, որ կարողանան գտնել ճիշտ մոդուլը եւ այն մատուցել դպրոցահասակ երեխային: Ես գտնում եմ, որ դրա ճիշտ ժամանակն է:

Շատ դեպքերում թաքցնում ենք վիճակագրությունը դպրոցահասակ երեխաների մոտ սեռավարակների վերաբերյալ: Մենք գիտենք, որ վիճակագրություն կա, եւ այլ երկրների հետ համեմատ` թվերը մտահոգիչ չեն, բայց խնդիրը կա: Երեխաները պետք է դպրոցներում անցնեն սեռական դաստիարակություն, բայց ինքս պատրաստ չեմ, դրա մասնագետը չեմ, որ հուշեմ, թե ինչպես ձեւավորվի այդ դասագիրքը:

Ես` որպես ծնող, իմ աղջկա համար ընտրել եմ հայկական պաշտպանության լավագույն ձեւը` շատ փակ եմ պահել իմ երեխային: Շատ բաներ ես նրան արգելել եմ: Օրինակ` նա իրավունք չուներ երեկոյան ժամը 21-ից հետո տանից դուրս գալու, իրավունք չուներ առանց իմ գիտության սրճարան հաճախելու: Գուցե շատ խիստ եմ եղել, բայց ընտրել եմ պաշտպանության անվտանգ տարբերակը: Ես ինքս եմ իմ երեխային ամեն ինչի հետ ծանոթացրել, որպեսզի ինքը չճշտված, խեղաթյուրված աղբյուրներից ինֆորմացիա չստանա:

Աղջկաս բացատրել եմ բոլոր վտանգների մասին, մինչեւ նա կառնչվեր բաց աշխարհի հետ: Քանի որ աղջիկ երեխա է, ես ապահովության համար եմ այդպես արել: Այսօր գաղտնիք չէ, որ բարձր դասարանցիներն արդեն սեռական կյանքով են ապրում, եւ դպրոցներում թաքցնելով դեպքերը` մենք լավ բանի չենք տանի: Պիտի հրապարակայնացվի, որովհետեւ պրոբլեմի դեմ կարող ենք պայքարել միայն խնդիրը բաց ափի մեջ դնելով:

Անահիտ Բախշյան
«Ժառանգություն» խմբակցություն 

Ամուսնության ժամանակ կույս լինելը պարտադիր է

Ինչ-որ տարիքից երեխաների մոտ հետաքրքրություն է առաջանում իրենց մարմնի տարբեր մասերի նկատմամբ եւ այդ ուղղությամբ նրանց պետք է կրթել: 

Ես 64 տարեկան կին եմ, բայց կդժվարանամ ասել, թե այդ նյութն ինչպես մատուցել երեխային, բայց փաստ է, որ միանշանակ պետք է արվի: Օրինակ` ես մայրիկիցս ոչ մի նման դաստիարակություն չեմ ստացել եւ իմ կյանքում օրեր են եղել, որ չիմացության պատճառով ուղեղս մթագնել է:

Բայց ես իմ 3 աղջիկներին էլ ինչ-որ չափով տեղեկացրել եմ: Դժվարը ավագ աղջկաս հետ խոսելն էր, հետո նա արդեն տեղեկացրեց քույրերին: Ասեմ, որ մեր երեխաները շատ տեղեկացված են եւ զարմանալիորեն շատ գրագետ են, եւ մեկը մյուսի հետ կիսվում է այդ մասին: Բայց կան նաեւ դեպքեր, երբ ոչ ճիշտ ինֆորմացիա են փոխանցում իրար:

Ես միանշանակ չեմ կարող ասել, որ բարձր դասարանցիների շրջանում սեքսը պետք է արգելել կամ թույլ տալ, դժվար է ասել: Երեխաներին պետք է ճիշտ բարոյահոգեբանական արժեքներով դաստիարակել եւ բացատրել, որ ինչ-որ ժամանակից հետո դու պետք է սեռական կյանքով ապրես: Մեր մարմինը երբեմն խելագար բաներ է ուզում, բայց չպիտի կուլ գնանք եւ պետք է սանձահարենք դրանք:

Եթե իմ աղջիկը դպրոցական տարիքից սեռական կյանքով ապրեր, շատ կնեղվեի, կխոցվեի, բայց երբեք հիստերիկ բան չէի անի: Իսկ այն, որ աղջիկը պիտի կույս լինի մինչեւ ամուսնանալը, դա վիճարկելի չէ:

Մեկնաբանություններ (11)

aperik
sexem uzum:) ) ) ) ) ) uzum emmmmmm
Սարիբեկ
Դուք պետք է օրինակ վերցնեք Արցախցու կերպարից: Դրա դեմ պայքարի միակ ձևը մինևչ ամուսնանալը կույս մնակն է, ոչ թե խնդրի դեմ կանգնելը, որ հետո էլ մտածեք լուծման մասին!!!!!!!!!!!
Սարիբեկ
Դուք պետք է օրինակ վերցնեք Արցախցու կերպարից: Դրա դեմ պայքարի միակ ձևը մինչև ամուսնությունը աղջկա կույս մնալն է, ոչ թե դասագիրքը:
Gago
inch xosq cankacac hay txamard geradasuma vor ir apaga kin@ lini kuys, bayc ete axchik kam txamard hasnelo hamapatasxan tariqi minch amusnutyun@ u serakan kyanqov chi aprum,, dranic heto ayd mard@ liarjeq serakan kyanqov erbeve chi karox aprel, dra hamar da bnakan bana et mardu organizmna pahanjum, ete dranov ches zbaxvum et aroxchutyan@ vnasa u shata vnas, mer erkrum verjin tarinerin shat ban poxvecin, uxaki et popoxutyun@ enqan arag exav vor shater@ uxaki sxal u chisht dzever@ xarnecin, shat@ uxaki aylaservecin, mez mot xndir ka vorpisi anchapahasnerin chisht dastiarakenq, vor dprocakan tariqum chpchanan, cankacac mard ete chisht apri naxqan chapahas darnal@ shat qich havanakana vor heto kkorcanvi. mer himnakan xndir@ da dprocna, u miayn serakan das@ntacnerov harc chi lucvi, qani vor dprocum esor voch mekin chen krtum, esor ameninchov zbaxvum en baci krtutyamb!!!(((
Վահագն
10-րդ դասարանում մի առարկա մտցրեցին մեր դպրոցում Բարոյագիտություն էր կոչվում, կենսաբանության դասատուն էր անցկացնում այդ դասը: Հիշում եմ պրավալ տվինք այդ առարկայի ուսուցումը, որովհետև ոչ մեկը չէր ուզում ոչ սովորեր, ոչ էլ ընդուներ դասատուի ասածները, որովհետև անընդունելի էր մեր համար: Դե ինչքան ուզում եք ասեք, սեքսով չի կարելի ձեր դասարանցիների կամ զուգահեռ դասարանցիների հետ զբաղվել, կամ ֆիզկուլտուրայի դասին աղջիկերքի հանդերձարանի պատուհանից մի նայեք, թե ոնց են հանվում, ոտքերն ու կրծերին սիրատոչոր ու բռնկուն հայացք մի ձգեք, պարսատիկի նման աղջիկների լիֆը մի ձգեք հանեք նրանց մեջքի մասից, աստիճանների տակից մի ձգեք ձեր աչքերը դեպի վեր կամ վար բարձրացող կամ իջնող աղջկա կիսաբաց տուտուզին, մի հրապուրվեք նրանց կազմվածքով ու մի ցանկացեք նրանց, բայց ամենախոխման էն էր, որ վերջում ասեց` օնանիզմով մի զբաղվեք, աղջիկերքը իբր չգիտեին թե էդ ինչ ա, տղերքներն էլ սկսեցին համ խժժալ համ էլ պրիզնատ գալ, թե քանի օր առաջ են այդպիսի բան արել ու իրար վրա քանի անգամ զբաղվել դրանով: Ով էր լսողն ու անողը, մի ականջով մտում էր, մյուսով դուրս գալիս: Ես չեմ հիշում, որ հերս, առավել ևս մերս ինձ դրա մասին որևէ ցուցում տար կամ խորհուրդ, ես դաժե չեմ հարցրել, թե երեխան ոնց է ծնվում կամ որտեղից, հիշում եմ նաև, որ երբ ութերորդ դասարանում հազիվ երեսիս աղվամազեր էին, սկսեցի թրաշվել, դրա համար քֆրտոց կերա տունը, քանի որ էշ-էշ հորս թրաշի պրիբորով էի թրաշվել և հետքեր էի թողել դրանց վրա, թե չէ` չէր իմանալու դրա մասին, սիրահարվելուց կարմրում էինք ու ոչ մեկին չէինք ասում, որ այս կամ այն աղջիկը դուր ա գալիս, բայց հետն էլ թե հերս ասում էր` դպրոցում աչքդ քրոջդ վրա կպահես, բայց իմ վրով ոչ մի կանտրոլ չուներ, իրեն թույլ չէր տա մտներ իմ անձնական կյանքի ոլորտ, բայց դա չստիպեց, կամ խթան չհանդիսացավ, որ ես անդաստիարակ մեծանամ կամ այլասերված կամ չգիտեմ վատ մարդ: Ես քաչալս չեմ գովում, ուղղակի ուզում եմ հասկացնեմ, որ դա նեղ անձնական կյանքն է, ու անկախ նրանից անչափահաս է, թե չափահաս, չպետք է ներխուժես այդ ոլորտը առանց նրա համաձայնության կամ թույլտվության, ինչը չի նշանակում, թե վերահսկողությունն ընդհանրապես բացառված է:
Վահագն
Մարդու որպես բիոլոգիական էակի անհրաժեշտ են ակտիվության մոտիվացիա, այսինքն դրդապատճառներ, որոնց համար խիստ անհրաժեշտ են բնազդներ, մասնավորապես սնվելու բնազդը, սեռական բնազդը և այլն: Դրանք բնական են, ձեռք բերովի չեն, անժխտելի անհրաժեշտություն պարունակող իրողություն են: Ու ինչպես հնարավոր չէ սովորեցնել երեխային կուլ տալը, հազալը, փռշտալը, նույն կերպ հնարավոր չէ ուսուցանել սեռական ոլորտը: Ամեն մեկը յուրովի իր ֆիզիոլոգիական կառուցվածքին յուրահատուկ է ընկալում այն, գործում այդ ոլորտում իրեն հարմար ու արդյունավետ ձևով իր պահանջմունքին համապատասխան: Էնպես որ սովորեցնելու կամ ուսուցանելու դեպքում սովորեցնողն իր եղած չեղածը, ունեցած չունեցածը, լավ թե վատ պետք է փաթաթի սրան կամ նրան, նույնիսկ իր երեխային: Սխալ ա էդպես վարվելը: Մյուս կողմից էլ ոչ թե պետք է ուսուցանել երեխաներին, այլ ուսուցանել նրանց ծնողներին, քանի որ նրանք են պատասխանատվություն և պարտականություն կրում երեխայի` բոլոր ոլորտներում դաստիարակության համար, այդ թվում` սեռական դաստիարակության համար: Այս պարագայում դպրոցի դասատուն թող նախ և առաջ ինքն իր սեռական դաստիարակությունը ստանա, որ նոր հետո կարողանա երեխային կրթի: Թող առաջին հերթին դպրոցի դասատուն ինքնիրեն ոչ բարձրաձայն հիշի, թե սրա նրա հետ ինչ ա արել, կամ ինչի ինքը չի արել այս կամ այն բանը, բայց երբեք չի կարող օրինակ ծառայել կամ պետության կողմից սահմանված կանոնները դոգմայի տեղ հրամցնի անչափահասին, մի մարդու, որը էդպես էլ չի հասկանալու, մինչև սեռական հասունության չհասնի: Օրենքն էս մասով հստակ սահմանումներ է տալիս, ընդ որում, սահմանելով, որ անչափահասի հետ չի կարելի սեռական հարաբերություններ ունենալ, նույնիսկ իր ցանկությամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Ընդ որում, այս պարագայում կարծես թե աղջկան չեն պատժում, այլ պատժում են սեռական օրգանը մյուսի մեջ մտցնողին կամ ձեռ-մեռ գցողին: Հակառակը, թե խի չեն պատժում, իմ համար համենայն դեպս անհասկանալի ա: Էս պարագայում պետք է նկատել, որ արարքի համար պատժվելու համար անհրաժեշտ է ունենալ 14-ից բարձր տարիք: Խոսքը սեռական հարաբերություն անողին է վերաբերում: Իսկ անչափահասը դա մինչև 18 տարեկանն ա: Ընդ որում, ընտանեկան օրենսգիրքը որոշակիորեն բացառություն է սահմանել աղջիկների հարցում, նշելով, որ աղջիկն իրավունք ունի ամուսնանալ /ինչը ոչ միայն մի շարք այլ հնարավորություններ է նախատեսում, այլ նաև սեռական հարաբերություն է կանխատեսում նախ և առաջ/ նաև 17 տարեկանը լրացած լինելու դեպքում, ինչը չի թույլատրվում և ուղակիորեն արգելվում է տղաների համար, նրանցը` 18 տարեկանն է: Էսքանը հերիք ա, որ ամեն ծնող իրա ձագին բացատրի, որ եթե սեքս անի սրա կամ նրա հետ, թաքուն կամ բացահայտ, ուրեմն խախտելու է օրենքը: Էսօր կարող ա տենդեր հայտարարեն գիրք գրեն մի քանի հոգուց բաղկացած և սովետական, կիսասովետական և լրիվ եվրոպական մտածելակերպ ու աշխարհահայացք ունեցող հեղինակային խումբ, սարքեն դոգմա ու փաթաթեն մեր երեխաների վզով: Ես դեմ եմ նման գրքին կամ ուսուցման ձևին: Ծնողն ասում է իր աղջիկ երեխուն, որ չի կարելի մինչև 17 տարեկանը սեքս անել, դրանից հետո ինչ ուզում է անի: Տղուն էլ բեյինը մտցնում են, որ եթե սեքս արեցիր մինչև տասնութ տարեկանը քեզնից տարիքով փոքրի հետ, դատվելու ես տղա ջան: Էսքանը պետք է ասվի ու հետն էլ ծնողի վերահսկողությունն ապահովի այս կանոնի վրա: Իսկ թե ինչպես իրականացվի այդ վերահսկողությունը, ձևերն ու մեթոդների ընտրությունը թողնված է ծնողների հայեցողությանը կամ այլընտրանքին:
W. Wallace
Պետք է ընդունել, որ ժամանակները փոխվել են, էլ միջնադարում չենք, ազատ հարաբերությունները մեր մոտ էլ եկան հասան (առանձին շնորհակալություն արեւմտյան զավթիչ մշակույթին): Պետք է հաշտվել օբյեկտիվ իրականության հետ եւ ուղղակի կազմակերպել ճիշտ ուսուցում, որպեսզի 12-13 տարեկանների մոտ բացառվի սեռավարակի տարածումը... հատկապես տղաները, որ օգտվելով մատչելի մարմնավաճառների ծառայություններից, չեն էլ իմանում իրենց մոտ վարակի առկայության մասին, ու մինչեւ դրա մասին իմանալը, հանգիստ խղճով մի քանի հոգու էլ փոխանցում են...
mary
shat chisht xosqer en.iskapes aysor erexaneri vichak@ ahavor e.verj i verjo hay enq u piti pahenq mer azgayin [email protected] shat ban @ntaniqice galis,bayc havataceq aveli shat csalner chimanaluca linum.dra hamar shat chisht e vor dprocnerum petqe serakan dastiarakucyun el tan erexanerin.amen inch gexecike hamapatasxan tariqum u jamanakum,havataceq 1 angam sxalvox@ amboxj kyanqum poshmanume...dra hamar amen mi qayl petq e mtacvac u xelaci lini.
Sara Anjargolian
Why are only female MPs quoted on this? Don't the male MPs have an opinion on extremely important public health issue?
Anun
Anahit Baxsyani axjikner@ amusnacacen.
W. Wallace
Վերջապես մի հետաքրքիր հոդված...թե չէ, քաղաքականություն, եսիմ ինչ... բա ոնց անենք Ա. Բախշյանի աղջիկներից մեկի հետ ծանոթանանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter