Ինքնակամ ներկայացել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողները
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել