
Ազգային ժողովն ընդունեց հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն
Ազգային ժողովը քիչ առաջ 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Քվեարկությունից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին և ծափահարեցին:
Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, սակայն առաջարկեց քայլեր ձեռնարկել եզդիների ցեղասպանությունը ևս ճանաչելու ուղղությամբ: Ն. Զոհրաբյանի առաջարկին միացավ նաև Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ քիչ առաջ ընդունած հայտարարությամբ «արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ԱԺ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել