HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատրճանակով սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակցի կողմից

ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ֆինանսական պարտք ու պահանջի և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում  ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հրելու միջոցով բացելով դուռը իր կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, ապտակել է իրեն, գոտկատեղից հանել ատրճանակը և պահելով իր ճակատին` սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք տալուց հետո հեռացել է: Նույն օրը իր որդին բնակարանի մուտքի մոտից գտել է փամփուշտակալի նմանվող առարկա, որի մեջ եղել են 8 չկրակված փամփուշտներ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter