
Դաշնային պահուստային համակարգն ընդդեմ «գների կայունության»
Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի տնօրենների խորհրդի նախկին անդամ Ռոբերտ Հելերը (Robert Heller) «Project Syndicate» - ում հրապարակած իր հոդվածում հետևյալ հարցն է բարձրացնում. «Ինչպես է ստացվել, որ քաղաքական գործիչները կարողացել են վերջինը փոխել նախորդով»:
«Կայուն գներ» տերմինը շատ պարզ է: Այն նշանակում է, որ ապրանքների զամբյուղը նույն արժեքը կունենա ` 10, 50 և նույնիսկ 100 տարի հետո: Եւ հակառակը, եթե երկիրը տասը տարի շարունակ ունի տարեկան 2%- անոց գնաճ, ապա նույն տրաբանությամբ, տասը տարի հետո այժմյան 100 դոլարանոց ապրանքը կարժենա 122 դոլար: Հարյուր տարի հետո` համապատասխանաբար 724 դոլար:
Վերջերս կոնգրեսում հայտարարություն է արել Դաշնային պահուստային համակարգի նախագահ` Ժանեթ Յելենը (Janet Yellen): Նա մի քանի անգամ հղում է կատարել գների կայունությունը ապահովելու մանդատի վրա, սակայն մի քանի անգամ ավելի շատ նա հիշատակել է Դաշնային պահուստային համակարգի 2%-անոց գնաճի մասին: «ԱՄՆ- ում գնաճը շարունակում է ավելի ցածր մակարդակի վրա գտնվել, քան հիմնադրամի կողմից նախանշած 2%- ը եւ ընթացիկ բարձր մակարդակի հրապարակման քաղաքականությունը մնում է տեղին աշխատանքի շուկայի պայմանների բարելվման համար եւ նպաստում է գնաճի մակարդակը վերադարձնելու 2%-ին»,- ասել է ` Ժանեթ Յելենը:
Դաշնային պահուստային հիմնադրամն իսկապե՞ս ցանկություն ունի բարձրացնել տարեկան գնաճի մակարդակը մինչև 2%-ի այնպես, որ հաջորդ հարյուրամյակի ընթացքում երկրում գներն աճեն 700%- ով: Արդյո՞ք հենց այս նկատի ունի կոնգրեսը, երբ Դաշնային պահուստային համակարգին հանձնարարել է հասնել «կայուն գների»:
Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավարը` Ալան Գրինսպենը (Alan Greenspan) գիտեր որ դա այդպես չէ: Դեռևս 1996 թվականի հուլիսի 2 –ին Դաշնային պահուստային համակարգի գնաճի գործընթացին նվիրված նիստի ժամանակ, Գրինսպենը առաջ քաշեց հետեւյալ պարզ հարցը. «Մենք խոսում ենք գների կայունության, թե զրոյական գնաճի մասին,- հարցրել է նա,- Ինչպես մենք բոլորս գիտենք, դրանք երկու տարբեր հասկացություններ են»:
Քննարկումը շատ արագ դժվարությունների բախվեց, կապված գնաճի ճշգրիտ հաշվարկման և դեֆլացիայից խուսափելու համար «անվտանգության բարձիկ» ստեղծելու անհրաժեշտության հետ: Ըստ Գրինսպենի. «գների կայունությունն այն իրավիճակն է, որի ժամանակ ենթադրվում է, որ ընդհանուր գների փոփոխությունը մեծ ազդեցություն չի ունենա գործնական և կենցաղային որոշումների վրա»:
Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Զենեթ Յելենը բավարարված չէր բացատրությունով . «Խնդրում եմ, կարող եք ասել այդ թիվը»: Գրիսպենի պատասխանը սպառիչ էր. «Կարծում եմ, որ այդ թիվը զրոն է, եթե ճշգրիտ հաշվարկենք գնաճը»:
Մինչև այս հանդիպումը ըստ FOMC – ի (Դաշնային պահուստային համակարգի ի կազմի մեջ մտնող կոմիտե , որը գործառույթներ է իրականացնում ազատ շուկայում) սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով բարձրացել էր մոտավորապես 3%-ով : Քննարկման մեծ մասը նվիրված էր նրան , թե արդյոք անհրաժեշտ է, որ Դաշնային պահուստային համակարգը դանդաղեցնի գների տարեկան աճը հասցնելով 2%-ի, կամ նույնիսկ ավելի ցածր ցուցանիշի: Այսպիսով ամրապնդվեց հաջողությունները`գնաճի դեմ դժվարին պայքարից հետո, որը վերջին 15 տարիների ընթացքում վարել են քաղաքական գործիչները: Գրիսպենը ամփոփեց այսպես. «… այժմ մենք բոլորս համաձայնվում ենք 2%- ի հետ»:
Ասպիսով, առաջացավ Դաշնային պահուստային հիմնադրամի նպատակային գնաճի 2%-ի գաղափարը: Հետագա քննարկումների ընթացքում «FOMC»- ի մի քանի անդամներ պնդում էին , որ գնաճը հնարավոր է նվազեցնել 2%- ից: Սակայն ոչ ոք չէր պնդում, որ հարկ է բարձրացնել գնաճը, եթե ամենացածր, բայց, այնուամենայնիվ, դրական շեմը հաղթահարված է:
Խորհրդակցությունից հետո Գրինսպենը հորդորեց «FOMC»- ի անդամներին գաղտնի պահել նպատակային գնաճի մասին քննարկումները: «Ես ձեզ կասեմ` ինչ կպատահի եթե 2% գնաճի մասին ինֆորմացիան դուրս գա այս սենյակից, մենք կունենանք ավելի շատ խնդիրներ, քան ես պատկերացնում եմ, ավելի շատ, քան ձեզնից որևե մեկը կարող է ենթադրել»:
« FOMC »- ը պաշտոնապես հայտարարություն չի արել նպատակային տարեկան 2%- ոց գնաճի մասին, որի մասին, վերջ ի վերջո հայտարարեց, Բեն Բերնենկին (Ben Bernanke) 2012 թվականին : Նա ղեկավարում էր Դաշնային պահուստային հիմնադրամը:
«FOMC» - ի կողմից բոլոր որոշումների հիմքում ընկած է գնաճի 2%-անոց նպատակային ցուցանիշն ապահովելու գաղափարը:
Այս փուլում Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունում առաջնայինն ուղղված է գնաճի ցուցանիշների ավելացմանը: Կոնգրեսը Դաշնային պահուստային համակարգին նման մանդատ չի տվել: Դաշնային պահուստային համակարգի մասին օրենքն ասում է` ԴՊՀ-ը ամերիկյան արժույթի համար պետք է հասնի «կայուն գների»` չափավոր տոկոսադրույքներով և առավելագուն զբազվածությամբ: Քանի դեռ գնաճը գտնվում է 0 ից մինչև 2% միջակայքում ` Դաշնային պահուստային համակարգը պետք է հայտարարի հաղթանակի մասին :
Մեկնաբանել