HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռազմական արդյունաբերության համալիրի ձեռնարկություններ

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում:

Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ` Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, դրանց պատրաստման ու նորոգման տեղամասերին, ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներին: Պաշտպանության նախարարին են ներկայացվել նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մշակված նորարարական արտադրատեսակները:

Կարևորելով ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման գործընթացը զինված ուժերի ընդհանուր կարողությունների զարգացման համատեքստում` ՀՀ պաշտպանության նախարարը շրջայցի ընթացքում ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և նախանշել որոշակի ուղղություններ:

Ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման շարունակականության ապահովումն, անշուշտ, ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս առումով ակնհայտ են վերջին տարիներին զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինության ու տեխնիկայի նմուշներով համալրելու գործընթացին միտված քայլերի հետևողականությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter