
Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 173 հազար դրամ է
2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը 11 %-ով աճել է:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` հունվար-փետրվարին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 199 հազար:
Իսկ 2014 թվականի տարեկան տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171 հազար դրամ:
Սեդա Հերգնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել