HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստան-Լատվիա (Մ-21)՝ 2-2

Քիչ առաջ ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ավարտվեց Հայաստան եւ Լատվիայի ֆուտբոլի երիտասարդական (մինչեւ 21 տ.) հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Հաշիվն արդեն 8-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց շվեյցարական «Ցյուրիխի» խաղացող Արտյոմ Սիմոնյանը: 20-րդ րոպեին հյուրերը հավասարեցին այն, իսկ 37-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկան Վորոբյովսն ու Գուտկովսկիսը: Երկրորդ կեսում՝ 58-րդ րոպեին, մակեդոնական «Վարդարի» խաղացող Արթուր Միրանյանը Արտյոմ Սիմոնյանի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը՝ 2-2: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց:

Հիշեցնենք, որ սա ստուգատես էր այս տարի մեկնարկող մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի 2017 թ. առաջնության ընտրական փուլից առաջ: Ինչպես հայտնի է, մեր երիտասարդականը վիճակահանության արդյունքում հայտնվել է ընտրական E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի  հավաքականները: 

Ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվել են 9 խմբերի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյ-օֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Տանտեր երկրի թիմն ազատված է ընտրական հանդիպումներից: Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 12 թիմեր:

Հայաստանի ընտրանու խաղացանկն այսպիսի տեսք ունի.

16.06.2015 Ռումինիա-Հայաստան

08.09.2015 Հայաստան-Ռումինիա

09.10.2015 Բուլղարիա-Հայաստան

13.10.2015 Հայաստան-Լյուքսեմբուրգ

13.11.2015 Ուելս-Հայաստան

17.11.2015 Դանիա-Հայաստան

29.03.2016 Հայաստան-Դանիա

06.09.2016 Հայաստան-Բուլղարիա

07.10.2016 Լյուքսեմբուրգ-Հայաստան

11.10.2016 Հայաստան-Ուելս 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter