
«Բեկոր» ընկերությունը կներմուծի 1000 տոննա պայթուցիկ նյութ
«Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստան կներմուծի 1000 տոննա արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութ (Էմուլսիոն պայթուցիկ): Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշում է կայացվել, ինչի շրջանակներում էլ մի շարք գերատեսչությունների հանձնարավել է ներմուծվող արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութի ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը: Պայթուցիկ նյութը կներմուծվի Հայաստան մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:
Որոշման նախագիծը կառավարություն է ներկայացրել բնական ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Որոշման համաձայն, էկոնոմիկայի նախարարությունը «Բեկոր» ընկերությանը տրամադրվելու է արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութի ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագիր:
Համաձայն որոշման հիմնավորման` պայթուցիկ նյութի ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, և ինչ ծրագրի համար է ներկրվում պայթուցիկը, որոշման մեջ գրված չէ:
Մեկնաբանել