
«CNOOC»-ի մաքուր շահույթը 2014 թվականին աճել է 6,6 %-ով
Չինաստանի նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող ամենախոշոր ընկերության «CNOOC Ltd»-ի շահույթը 2014 թվականին աճել է 6,6 %- ով` չնայած նավթի գների նվազմանը: Այս մասին տեղեկացնում է «Bloomberg» գործակալությունը:
Անցած տարի ընկերության շահույթը կազմել է 60,2 միլիարդ յուան ($9,7 միլիարդ): 2013-ին այն եղել է 56,5 միլիարդ յուան: Վերլուծաբանները կանխատեսել էին մաքուր շահույթ` 52,3 միլիարդ յուան:
Նշենք, որ «CNOOC»- ի եկամուտը 2013-ին նվազել էր 4%-ով:
Ընկերության` 2011-2015 թվականների զարգացման ռազմավարության մեջ նախատեսվում է ամեն տարի ավելացնել արդյունահանումը 6-10%-ով:
Արդյունահանման ծավալները անցած տարի աճել է 5,1%-ով` կազմելով 432,5 միլիոն բարել նավթ: 2013 թվականին այն եղել է 411,7 բարել: Այս մասին հայտնում է «MarketWatch»-ը:
Ընկերությունը կրճատել էր հետազոտական և արդյունաահանման հետ կապված ծախսերը` հասցնելով 11,53 միլիոն յուանի` նախորդ տարվա 17,12 միլիոն յուանի հետ համեմատ:
Վերջին 12 ամիսների ընթացքում «CNOOC»- ի կապիտալիզացումը նվազել է 14%- ով, միաժամանակ ֆոնդային ինդեքսը այդ ժամանակահատվածում բարձրացել է 12%-ով:
Մեկնաբանել