Հրաչիկ Միրզոյանի վիճակը կայուն ծանր է
Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ 62-ամյա Հրաչիկ Միրզոյանին վիրահատած բժիշկ Արմեն Գաբրիելյանը «Հետք»-ին փոխանցեց, որ հիվանդի վիճակը կայուն-ծանր է: Հեռացրել են Հ. Միրզոյանի փայծաղը, վիրահատությունը տեւել է երկու ժամ: Վիրահատող բժիշկը նշեց, որ հարկ է եղել արյան փոխներարկում կատարել, քանի որ հիվանդը մոտ 1.5 լիտր արյուն է կորցրել: Արմեն Գաբրիելյանը Գյումրի հասած Հրաչիկ Միրզոյանին որդուն խորհուրդ է տվել չտեղափոխել հիվանդին:
«Ես կգերդասեի, որ հիվանդը 2-3 օր մնա կենտրոնում, մինչեւ վիճակը լիարժեք կայունանա, հետո կարող են տեղափոխել Երեւան»,-հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց վիրահատող բժիշկ Արմեն Գաբրիելյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել