Ստեղծենք արվեստանոց, պարգևենք ժպիտ
Մարտի 28-ին «Պարգևենք ժպիտ» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոնում կայացավ բարեգործական ցուցահանդեսի բացում, ներկայացված աշխատանքները վաճառվում են, դրանց ողջ հասույթը տրամադրվելու է հատուկ կարիքներով երեխաների համար արվեստանոց ստեղծելուն: Այս պահին Մուղդուսյան արվեստի կենտրոնում ցուցադրված են «Պարգևենք ժպիտ» ՀԿ-ի կամավորների նկարները, ինչպես նաև N2 հատուկ դպրոցի սաների ձեռագործ աշխատանքները: Հենց այս դպրոցում էլ լինելու է ապագա արվեստանոցը՝ երեխաների համար:
Միջոցառմանը ներկա էին նաև հատուկ դպրոցի սաները, ովքեր նկարեցին, լսեցին երաժշտություն և նույնիսկ երգեցին: Վերջում երեխաների՝ տեղում արված նկարները ցուցադրվեցին մյուս աշխատանքների հետ միասին:
Ցուցահանդեսը բաց է մինչև հաջորդ շաբաթ օրը, մուտքն ազատ է: Կարող եք այցելել, դիտել աշխատանքները, ցանկության դեպքում գնել դրանցից մեկը՝ այդպիսով նաև ձեր մասնակցությունն ունենալով արվեստանոցի ստեղծման կարևոր գործում: Հասցե՝ Մաշտոց 14, բն. 9, հեռ.՝ 055660059, 099855977:
Մեկնաբանել