
Ս. Ֆիշեր. «Անհրաժեշտ է ուժեղացնել հեջ-ֆոնդերի նկատմամբ վերահսկողությունը»
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի փոխնախագահ Ստենլի Ֆիշերը կոչ է արել խստացնել երկրի ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների վերհսկողությունը:
Ֆրանկֆուրտում մարտի 27-ին Բունդեսբանկի (Գերմանիայի Կենտրոնական բանկի) կազմալերպած "Debt and Financial Stability-Regulatory Challenges" համաժողովում
ելույթ ունենալով` Ֆիշերն ընդգծել է Միացյալ Նահանգների տնտեսության ֆինանսական կայունության համար պահպանվող առկա ռիսկերի եւ դրանց ավելի խիստ կարագովրման մասին: Ռիսկեր, որոնք սռաջացել են, այպես կոչված, «ստվերային բանկային համակարգի» պատճառով:
Հատված Ստենլի Ֆիշերի ելույթից.
«Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցներից մեկի համաձայն, եվրագոտու երկրներում բանկերից եւ ստվերային բանկային համակարգի մաս կազմող ոչ բանկային կազմակերպություններից ընդհանուր վարկավորման ծավալների 75 տոկոսը բաժին է ընկնում միայն բանկերին: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում բանկերին բաժին է ընկնում 40 տոկոսը: Արժե ընդգծել, որ ԱՄՆ-ում բավականին լուրջ դեր ունեցող ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունները բերում են ինչպես տնտեսական օգուտներ, այնպես էլ ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկեր, որոնք ընդգծված արտահայտվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում:
Իմ կարծիքով, կարելի ասել, որ այսօր ԱՄՆ-ի ոչ բանկային սեկտորը նվազ խոցելի է, քան ճգնաժամի ընթացքում: Միաժամանակ չի կարելի ասել, որ ամերիկյան իշխանություններին հաջողվել է ամբողջովին նրան «հնազանդեցնել»: Որոշակի առաջընթաց արդեն առկա է, սակայն տարբեր ուղղություններով դեռեւս ունենք բավականին կատարելիք աշխատանքներ:
Ես կարճ կխոսեմ երեք հիմնական ուղղությունների մասին.
Առաջին՝ թույլ տվեք անդրադառնալ ինստիտուցիոնալ ֆինանսավորման շուկաների պոտեցիալ ռիսկերին: Ֆինանսական ճգնաժամի պահին դրամային շուկաներում տեղի ունեցավ որոշակի բարելավում: Բայց եւ այնպես շատ ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններ, ներառյալ հեջ-ֆոնդերը եւ զանազան բրոկերներ ու դիլերներ իրենց գործունեության ընթացքում շարունակում են օգտագործել գրավի դիմաց կարճաժամկետ ֆինանսավորումը, որն իր մեջ ներառում է կարճաժամկետ եւ լիկվիդային ակտիվների հետ աշխատանք: Ավելին՝ այդ կազմակերպություններից շատերը կարողանում են մեծ վարկեր տալ, որը միայն ավելացնում է նրանց վճարունակության ռիսկերը:
Երկրորդ՝ ես գտնում եմ, որ պետք է ուշադիր հետեւենք ֆինանսական համակարգի փոփոխություններին եւ միտումներին, որոնք կարող են ֆինանսական կայունության ռիսկեր պարունակել: Հատկապես ոչ բանկային սեկտորից եկողները, որոնք վերահսկելի չեն եւ չկարգավորվող են: Դրա օրինակներից մեկը համարվում է արդյունաբերության կառավարման ակտիվների հուժկու զարգացումն ու աճը: Փոխառու եւ ինդեքսային ֆոնդերը, որոնք հետեւոմ են ոչ լիկվիդային ակտիվների ինդեքսներին, զգալիորեն աճել են իրենց չափերով:
Երրորդ՝ ես կառանձնացնեի ոչ բանկային ֆինանսական համակարգի ոլորտները, որոնց հետեւելը մեզ համար սահամանափակված է: Չնայած նրան, որ հեջ-ֆոնդերից մեզ հասնող ինֆորմացիայի որակը վերջին տարիներին որոշ չափով բարելավվել է, այնուամնենայնիվ մեզ ահրաժեշտ է հեջ-ֆոնդերի գործունեության մասշտաբների եւ չափերի վերբերյալ ունենալ ամբողջական պատկեր»:
Իր ելույթում Ֆիշերը բերել է 1998 թ. «Long-Term Capital Management» ֆոնդի փլուզման օրինակը: Դաշնային պահուստային համակարգի փոխնախագահը նշել է, որ այդ իրադարձությունը «սարսափելի» էր եւ դարձել է հնարավոր խնդիրների մասին մի զգուշացում: Խնդիրներ, որոնք ի հայտ են եկել ոչ բանկային ֆինանսական համակարգում եւ կարող են բերել լուրջ հետեւանքներ դրանից դուրս:
Մեկնաբանել