
Պորոշենկոյի կարողությունը Ուկրաինական «Forbes»- ը գնահատել է 750 մլն դոլար
Ուկրաինական « Forbes» ամսագիրը հինգշաբթի օրը հրապարակել է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը: Որտեղ Ուկրաինայի նախագահի` Պետրո Պորոշենկոյի կարողությունը գնահատվել է 750 միլիոն դոլար: Այդպիսով հարյուր ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում նա զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Պետրո Պորոշենկոյի կարողությունը 2014 թվականին ուկրաինական «Forbes»-ը գնահատել էր $1,3 միլիարդ: Մարտի սկզբին արդեն պարզ դարձավ, որ Պորոշենկոն դուրս է մնացել ամերիկյան «Forbes»-ի կողմից ներկայացված աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից:
Երկու`ամերիկյան և ուկրաինական «Forbes» ամսագրերի ցուցակում կան հինգ ուկրաինացիներ, որոնց կարողությունը գերազանցում է $1 միլիարդը: Հիշեցնենք , որ ամերիկյան «Forbes» ամսագրում հայտնվելու համար կարողությունը նվազագույնը պետք է գնահատվի $1 միլիարդ: Ուկրաինայի գործարարներից ամենահարուստը` «СКМ» ընկերության սեփականատեր` Ռինատ Ախմետովն է (Ринат Ахметов), որն ել գլխավորում է հնգյակը: Ամերիկյան «Forbes»-ը Ռինատ Ախմետովի ընդհանուր կարողությունը գնահատել է $ 6,7 միլիարդ, իսկ ուկրաինականը` $ 6,9մ իլիարդ: Երկրորդը հորիզոնականը զբաղեցնում է ` «Интерпайп сталь» ընկերության սեփականատեր`Վիկտոր Պինչուկը ( Виктор Пинчук): Նրա կարողությունը ուկրաինական ամսագիրը գնահատել է $1,5 միլիարդ: Եռյակը եզրափակում է Դնեպրոպետրովսկ տարածաշրջանի նախկին ղեկավար` «Приватбанк» բանկի սեփականատեր` Իգոր Կոլոմոյսկին ($1,4 միլիարդ , երկու ամսագրերում տվյալները համընկնում են): Հաջորդը ցուակում Իգոր Կոլոմոյսկու գործընկեր ` Գենադի Բոգոլյուբովն է (Геннадий Боголюбов) ($1,3միլիարդ) : Պորոշենկոյի աշխատակազմի նախկին ղեկավարի առաջին տեղակալ ) Յուրի Կոսյուկը (Юрий Косюк) եզրափակում են Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակը($1,1 միլիարդ):
Հարկ է նշել, որ վերջին իրադարձությունների հետևանքով, Ուկրաինայում զգալի կրճատվել են գործարարների ունեցվածքը:
Լուս.` Ռիա Նովոստի
Մեկնաբանել