HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեդ պատգամավորներ. «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերն անհրաժեշտ էին»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում:

«Ցանկանում եմ ձեզ և ձեր բոլոր համախոհներին շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի անունից' Շվեդիայի Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու համար: Ավելորդ չէ ասել, որ մեզ համար չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»,- շվեդ պատգամավորներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով' այն, որ Շվեդիան, սերտ փոխգործակցություն ունենալով Թուրքիայի հետ, միանգամայն հնարավոր է համարել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, շատ լավ օրինակ կարող է լինել այլ երկրների համար:

Շվեդ պատգամավորներն ընդգծել են, որ ցեղասպանությունը ցանկացած պարագայում մնում է ցեղասպանություն, և այլ անունով այն չի կարելի կոչել:

«Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերն անհրաժեշտ էին, քանի որ արդարության վերականգնմանն էին ուղղված: Մենք Շվեդիայի խորհրդարանում ճանաչման օգտին դժվարին աշխատանք ենք կատարել և համարում ենք, որ հոլոքոստի համար հրեաներից ներողություն խնդրած Գերմանիայի օրինակով, Թուրքիան ևս պետք է ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայերից»,- ասել են պատգամավորներ Անելի Էնոքսոնն ու Ֆրեդրիկ Մալմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter