
Ռոտշիլդների հակամարտությունը
Աշխարհի մեծահարուստ գերդաստաններից մեկին` Ռոտշիլդներին պատկանող երկու ընկերություններ վիճում են այդ պատվաբեր ազգանունը կրելու իրավունքի համար:
Ովքեր են իրականում Ռոտշիլդները: Եվրոպայի հրեական ծագում ունեցող քաղաքական գործիչների և բանկիրների դինաստիա է, որը սկիզբ է առել 18-րդ դարի վերջում: Ազգանունը ծագել է ոսկերչական արհեստանոցի արտաքին ցուցանակի վրա պատկերված կարմիր վահանից: Այդ ոսկերչական արհեստանոցին ավելի հաճախ անվանում էին «կարմիր վահան»: Ազգանունը ծագել է հենց այդ անվանումից` «կարմիր վահան» կամ «Ռոտշիլդ»:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին` նացիստների օկուպացիայի օրոք, ֆրանսիական կառավարությունը Ռոտշիլդներին զրկել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից և պետականացրել նրանց ունեցվածքը: Պատերազմից հետո Ռոտշիլդները վերականգնել են իրենց ընտանիքի ֆինանսական կայսրությունը:
Ֆրանսիայում կարող է սկսվել ծանր դատական պրոցես` «Edmond de Rothschild Group»-ի և «Rothschild & Cie» ընկերությունների միջև:
Ֆրանս-շվեյցարիական ֆինանանսական ընկերությունը` «Edmond de Rothschild Group»-ը պատրաստվում է դատարանում վիճարկել «Ռոտշիլդ» ազգանունը կրելու իրավունքը` ֆրանսիական «Rothschild & Cie» խորհրդատվական ընկերության հետ:
«Edmond de Rothschild Group»-ը պնդում է, որ «Paris-Orleans»-ը, որի դուստր ձեռնարկությունն է «Rothschild & Cie»-ը, անօրինական է հավակնում Ռոտշիլդների ազգանունը կրելու բացառիկ իրավունքին: «Ոչ մի կառույց չի կարող լինեն միակը, որը կկրի Ռոտշիլդ ազգանունը»,- հայտարարել է ֆրանս-շվեցարական կազմակերպության ներկայացուցիչը:
Ռոտշիլդների գերդաստանի տարբեր ներկայացուցչների միջև նախկինում էլ եղել են տարաձայնություններ: Ինչ-որ ընկերություններ միաձուլվել են, սակայն այն վերջնական չի կարողացել հաշտեցնել Ռոտշիլդներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել