
Վարչապետ. նաիրիտցիների աշխատավարձը կարող է վճարվել միայն գործարանի գույքի վաճառքից գոյացած միջոցներով
Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաիրիտցիների հարցին և նշել, որ կառավարությունը որևէ խոստում չի տվել նրանց:
Ձեռնարկությունում կատարված անձնակազմի կրճատումից հետո, վարչապետի խոսքով, մնացել է 480 աշխատող: Աշխատավարձի պարտքը, որը գոյացել է նախորդ տարիներին, ըստ Հ. Աբրահմանյանի` հնարավոր կլինի վերադարձնել միայն գործարանում եղած գույքի մի մասի վաճառքից գոյացած միջոցների հաշվին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հավաստմամբ այժմ բանակցություն է վարվում այդ հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել