«Հայփոստը» և Կիպրոսի փոստը շրջանառության մեջ են դրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը
Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Կիպրոսի փոստի և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեցին և շրջանառության մեջ դրվեց մեկական նամականիշ՝ Մելքոնյան վարժարանի և իր սաների պատկերներով: Նամականիշերը շրջանառության մեջ են դրվում «Մելքոնյան վարժարան» խորագրով՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Հայաստան-Կիպրոս համատեղ թողարկում» թեմայի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ն.
«Հայաստանում նամականիշի մարման պաշտոնական արարողությունն իրականացրել են արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Նամականիշերից մեկի վրա պատկերված է Մելքոնյան վարժարանի շենքը և այն ծառերը, որոնք տնկել են որբերը՝ ի հիշատակ իրենց նահատակված ծնողների: Մյուս նամականիշին պատկերված են առաջին սաները՝ Մելքոնյան վարժարանի խորապատկերին:
Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1924թ. փետրվարի 15-ին Կիպրոսում Մելքոնյան եղբայրների կողմից որպես մանկատուն և ապաստան է տվել Հայոց ցեղասպանության հազարավոր որբերի: 1925 թվականին Մելքոնյան վարժարանը (ք. Նիկոսիա) հյուրընկալել է իր առաջին 103 սաներին, իսկ ավելի ուշ Մելքոնյան վարժարանը հայտնի է դարձել որպես Մելքոնյան կրթական հաստատություն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել