HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայից և Պակիստանից ներկրվող պտուղ-բանջարեղենն ապրիլի 1-ից պարտադիր կենթարկվի լաբորատոր փորձաքննության

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար:

Համաձայն հանձնարարականի՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքէջը: 

Մեկնաբանություններ (1)

Hayk
Մեկնաբանությունը...Պակիստանը հային դեմ ազերին կողմ ,մի ոսոխ է, թշնամի, թուրքը նույն պես , մեր դեմ է ,ու հեց թուրքն է լարում ,բանսարքում մեր դեմ: Ես չեմ զարմանում , կան մարդիկ որ , հաշվենկատ են ամեն հարցում . Հայաստան էլ կծախեն ,սրբություն էլ,--եթե ունեն . միայ թէ սահմանը բացվի թրքի հետ , որ իրեք ծախեն երգիրը աբողջապես , ու հագեցնեն հարստանալու մոլուցքը ,նորեն, նորեն էլի ,էլի .գագիկ տառուկյան էլ էր կողմ արտահայտվել ժամանակին ,որպեսզի բացվի թուրքի սահմանը . թուրքին մատ տալը սխալ է ,ուր մնաց ձերքդ մեկնես:սերժիկի կարավարած եկրում չի ստացվոմ ոչ մի բան ,ամեն ինչ գլխիվայր շուր եկած է , ոչ մի ադարությոն , ամեն ճակատով գնում ե փլոզման . միայ սերժիկի ու ռոբիկի ,նրաց համակիրների համար է աշխատում ժամանակը.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter