HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Սեդա Սաֆարյանին սպառնացել են

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել քրոջ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Քրոջս՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի անունից լիազորված եմ տարածել հանցագործության մասին սույն հաղորդումը ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ Փաստաբանների պալատի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ լրատվամիջոցների համար: 2015թ. ապրիլի 2-ին ժամը 15.49 րոպեին 098 90 44 24 բջջային հեռախոսահամարից հեռախոսազանգ է ստացվել Սեդա Սաֆարյանի ձեռքի հեռախոսին, եւ ոմն տղամարդ անվայել, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է տեղացել փաստաբան Սեդա Սաֆարյանի ու իր ընտանիքի հասցեին՝ վերջինիս ծավալած փաստաբանական գործունեության կապակցությամբ: Զանգահարող տղամարդը չի թաքցրել, որ հաշվեհարդարի իր սպառնալիքները պայմանավորված են շուրջ 10 տարի առաջ Վարդենիս քաղաքում անչափահաս աղջկա սպանության ու անհայտանալու քրեական գործի հետ, որի վերաբերյալ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում արձակեց հօգուտ դատապարտյալ Նալբանդյանների՝ նրանցից կորզված ցուցմունքները ճանաչելով անթույլատրելի, հաստատելով իրավունքի լուրջ խախտման փաստերը եւ սահմանելով բարոյական վնասի փոխհատուցում 62.000 եվրոյի չափով: Մեր կողմից պարզվել է, որ հիշյալ հեռախոսահամարը պատկանում է Աղաբեկ Սարգսյանին, ով հանդիսանում հանգուցյալ տուժողի հայրը: Թերեւս անհասկանալի է այն, որ հենց տուժողի հայրն է մտահոգված սեփական դստեր սպանության գործով արդարության վերահաստատման նորաբաց հնարավորությունից, եւ պետք է պարզել, թե ինչ շահագրգռություն ունի նա իրերի ընթացիկ վիճակը պահպանելու հարցում: Խնդրում ենք սույն հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ապահովել Սեդա Սաֆարյանի, նրա ընտանիքի անդամների անվտանգությունը հնարավոր ոտնձգություններից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter