HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյանի բաց նամակը ՀՀ մտավորականներին

Վերջերս հայրս  ‹‹Ազատություն›› ռ/կ-ին տված իր հարցազրույցում նշել էր, որ մի երիտասարդ անհատ բավական չէ փոփոխության համար, անհրաժեշտ է մտավորականություն: Նաև կարդացել եմ Շանթ Հարությունյանի որդի՝ Շահեն Հարությունյանի բաց նամակը պարոն Արթուր Մեսշչյանին։ Ունենալով իմ տեսակետը այս հարցի՝ մտավորականության և նրա դերի մասին, որոշեցի ներկայացնել այն հրապարակավ։ Նախ նամակը չեմ ուղղում չակերտավոր մտավորականությանը, որոնց աշխատությունները անհնարին է կարդալ, իմաստավորել, բայց որպես կանոն ինչ-որ հեղինակավոր միությունների կորիզն են և բազմաթիվ մրցանակներ, շնորհակալագրեր, շքանշաններ ունեն Ազգին իրենց մատուցած ծառայությունների դիմաց։

Դրանք միաջավայրի լաքեյներն են՝ միշտ միջավայրի գույնը ընդունող, երբեք չոչնչացող, աչքի կոտրուկ դարձած, չանհետացող մի ցեղ։ Ցեղ, որին անդրադառնում եմ միայն այն պատճառով, որ հատուկ նշեմ, թե  ում չէ, որ ուղղում եմ  բաց նամակս, և ովքեր են որ ոչ մի առիթ չունեն որևէ կերպ առնչվելու նամակիս։

Դիմում եմ ո՛չ թե ‹‹մտավորական›› աշխատողներին, այլ նրանց, որ կրողն են, կամ գոնե անհնար չէ, որ կրողը դառնան այսպես կոչված որոշակի ‹‹Քաղաքակրթական բարձր արժեքների››։

Նամակս բնավ կոչ չէ  մեր քաղաքակրթական արժեքների ճարտարապետներին դուրս գալ ‹‹Արժեքների հեղափոխության››, այլ փորձ իրերին տալու իրենց անուները։

Գոյություն ունեն ‹‹Մտավորական›› հասկացության բազում սահմանումներ, մեկնաբանություններ, սակայն կբերեմ իմը։

Ցանկացած ժողովուրդ իր հարատևման ընթացքում ունենում է բարոյական անկման, կրիզիսի այնպիսի շրջաններ, երբ ազգային, համամարդկային արժեքների արժեզրկումը հասնում է այնպիսի կրիտիկական աստիճանի, որ սպառնում է արդեն նրա ֆիզիկական գոյությանը, այդ պահերին որպես կանոն դուրս է գալիս մի կոնտինգենտ և դիմագրավում այդ ընթացքին։

Այդ կոնտինգենտն էլ հենց մտավորականությունն է։

Գործողությա՜ն ‹‹Բանը մարմին եղավ››։  Գրողի ծոցը բոլոր բլբլացող ‹‹մտավորականները››, գործողության մեջ է մտավորականությունը։ Այդպես էր ավելի առաջ, այդպես էր 88-ին, այդպես էր Արցախյան պատերազմում՝‹‹Արցախ››, ‹‹Պայքար›› էին ասում շա՜տ ‹‹մտավորականներ››, բայց կռիվ կերթային մտավորականները։

Այս թեման խորապես ուսումնասիրել է հայտնի գրող Բուլգակովը իր ‹‹Վարպետը և Մարգարիտան» վեպում, որտեղ գլխավոր հերոսը, գրում է մի կերպարի՝ կուսակալ Պոնտացի Պիղատոսի մասին։ Նա հաջողակ քաղաքական, ռազմական գործիչ է, հասել է իր կարիերայի բարձունքին, սակայն իր կարծիքով մի հանցագործի՝ անարժեք երազող մի  փիլիսոփայի հարցում նրա ցուցաբերած երկչոտությունը, դառնում է մի ողբերգության պատճառ։ Այդ սարսափելի ողբերգությունում՝ անդադար տառապանքների դուռը հասած այդ փակուղում, երբ Աստծու անսահման սիրու զորությունը ցանկանում է թողության ձեռք մեկնել՝ այդ վիճակից նրան դուրս բերելու հնար գտնել, Պիղատոսի խիղճն ու մտածելակերպը միայն մի լուծման հետ են կարողանում համակերպվել՝ նա խնդրում է Տիրոջը, որ այդ ամենը երազ եղած լինի, նա խելագարի պես է խնդրում ‹‹Ասա, որ այդ ամենը երազ էր››, այսինքն նա երկչոտաբար չի շրջվել պրոբլեմից, վճռական պահին, չի դասալքել։

Հ.Գ.  Անկեղծ լինեմ ինչքան էլ, որ գռեհիկ, կամ կոպիտ թվամ, կամ լինեմ։

Եթե տղամարդը չպաշտպանի իր կնոջը՝ օրինակի համար, երբ մեկը ցանկանում է բռնաբարել նրան, ինչ ասես, որ չեն ասի, փալաս, լաթ։ Իսկ ի՞նչ է, երբ մտավորականն է հանդուրժում իր արժեքների ոտնահարմանը, արժեքազրկմանը։

Բոլորից տարբերող

-Ի՛մ մտավորականը առաջինը կմտնի խրամատ, առաջինը կնետվի պայքարի էպիկենտրոն, առաջինը իր մարմնով կպատսպարի իր արժեքները, առաջինը իր մարմնով կջերմացնի իր ժողովրդին՝ հոգևոր ցրտից։

Կգան, լուրջ դեմք կնդուեն, կծամածռվեն, ո՞վ կսնվի նրանց մտքերով, ո՞վ կջերմանա նրանց խոսքերով։

Հայկ Կյուրեղյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter