HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Այսօր` ապրիլի 3-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բիշկեքում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ` ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի:

Նախարարները համաձայնեցրին 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը, ինչպես նաեւ հավանության արժանացրին 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված են 120-ից ավել միջոցառումներ։

Նիստի ընթացքում համաձայնեցվեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Հավանության արժանացան կրթության բնագավառի մի շարք փաստաթղթեր։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։

Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտարարություն ընդունեցին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի կապակցությամբ, որը վերահաստատում է հավասար, անբաժան և համապարփակ անվտանգության՝ առանց բաժանարար գծերի և փակ սահմանների Վանկուվերից Վլադիվոստոկ փոխշահավետ համագործակցության հայեցակարգը, Հելսինկիի սկզբունքների խախտման, դրանց կիրառման նկատմամբ ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների կիրառման, ներառյալ՝ շրջափակումը, այլ պետությունների հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։ Հայտարարությունը շեշտում է հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով և համաձայնեցված ձևաչափերում կարգավորման կարևորությունը, ընդգծում է ԵԱՀԿ տարածքում տարբեր ինտեգրացիոն միավորումների երկխոսությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունն ապահովող անհրաժեշտ պայման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter