«Ժառանգություն»-ը ողջունել է Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ:
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է տեւական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը եւ կարեւորում այն:
Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր:
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել