Այս շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 700 անգամ
Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: Այս օպերատիվ տվյալները հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակը:
Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 3-ին` ժամը 04:40-ին, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն:
ՊԲ մամլո ծառայության հաղորդմամբ՝ հայ դիրքապահների գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել