Երեւանում շահագործման է հանձնվել Անրի Վերնոյի անունը կրող փողոցը
Այսօր Երեւանում բացվել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունը կրող փողոցի բացման հանդիսավոր արարողությանը: Բարեկարգված ու անվանակոչված փողոցը իրար է կապում մայրաքաղաքի Ամիրյան փողոցն ու Գլխավոր պողոտան: Արարողությանը ներկա են եղել Վերնոյի որդին եւ դուստրը՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանների, ինչպես նաեւ ընտանիքի այլ անդամներ:
Իր եւ ընտանիքի անունից Պատրիկ Մալաքյանը նշել է. «Տարիներ շարունակ մեզ համար երազանք էր հորս հայրենիքում նրա անունով փողոց ունենալը»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Պատրիկ Մալաքյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ մասնակցել են նաև ինստիտուտում ստեղծված ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացմանը, որը ևս անվանակոչվել է Անրի Վերնոյի անունով: Դավիթ Մուրադյանն առանձնակի կարևորելով Անրի Վերնոյի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնությունը՝ նկատել է, որ ԵԹԿՊԻ համար ևս այն խորհրդանշական է, քանի որ ինստիտուտի հասցեն այլևս Անրի Վերնոյի անունն է կրում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել