
Հնդկաստանը սկսել է նավթի ռազմավարական պաշարներ կուտակել
Հնդկաստանը առաջին անգամ նավթամթերք է գնել, ռազմավարական պաշարների համար, այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով առևտրային ներկայացուցչությանը, որը հայտարարում է գնման գործընթացի առաջին փուլի մեկնարկի մասին: Հիշեցնենք, որ Հնդկաստանը չորրորդն է նավթ սպառող երկների ցանկում:
Նախորդ տարվա ընթացքում նավթի գինը կրկնակի նվազել էր, քանի որ աշխարհում արդյունահանված նավթի ավելցուկ էր առաջացել: Նավթային թրեյդերները ակնկալում են պահանջարկի նոր դրսևորումներ, որը կնպաստի արդյունահանված նավթի ավելցուկի սպառմանը:
Նավթամթերք վերամշակող պետական «Indian Oil Corp» ընկերությունը երկու միլիոն բարել իրաքյան նավթ է գնել չինական թրեյդեր հանդիսացող «Unipec» ընկերությունից :
Պետական նավթավերամշակող«IOC» և «Hindustan Petroleum Corp Ltd» ընկերությունները պատրաստվում են գնել երեք խոշոր տանկերներ: Սպասվում է, որ մինչև տարվա վերջ Հնդկաստանը մեծ քանակությամբ նավթամթերք ձեռք կբերի, քանի որ ավարտին է մոտենում նավթամթերքի համար կառուցվող հսկա պահեստի շինարարությունը: Նավթամթերքի ռազմավարական պաշարների համար կառուցվում է եւս երկու պահեստ տարբեր քաղաքներում, որոնց տարողականությունը կազմում է 29,3 միլիոն բարել նավթ: Այս երկու պահեստների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբեր:
Հնդկաստանը զգալի կերպով կախված է նավթամթերքի ներմուծումից: Օրական սպառելով 3,7 միլիոն բարել նավթ՝ Հնդկաստանը արդյունաբերում է սպառվող նավթամթերքի միայն մեկ երրորդը: Այս տեղեկությունը հաստատում է ԱՄՆ-ի էներգետիկ տվյալների վարչությունը: Ասպիսով, Հնդկաստանը նավթամթերքի սպառման ցուցանիշներով զիջում է միայն ԱՄՆ-ին, Չինաստանին և Ճապոնիային:
Մեկնաբանել